Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ են վրացիները հայերին «սոմեխի» անվանում

18:13, ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ.
Ինչո՞ւ են վրացիները հայերին «սոմեխի» անվանում

Ըստ վրացի արևելագետ, հայագետ, լեզվաբան ու հնագետ Նիկողայոս Մառի (1865 – 1934 թթ.) ՝ մինչև արիական «արմեն» ցեղախմբերի ներթափանցումը պատմական Հայաստանի հարավային շրջաններ, այդտեղ ապրել է «մոսոխ», «մոսխ» կամ «մեսխ» անունով տեղական հաբեթական ցեղերից մեկը: Արմեններն այդ ցեղին դուրս չեն մղում իրենց երկրից, այլ խաղաղ գոյակցում են նրանց հետ: Ժամանակի ընթացքում այս մոսխերը, ըստ Մառի, ենթարկվում են արմենների լեզվական ազդեցությանը, բայց մոտավորապես 200 տարի անց նրանք տեղափոխվում են Հայաստանի հյուսիսային այն երկրամասեր, որոնք սահմանակից էին Վրաստանին: Այստեղ մեսխերին միախառնվում է վրացական «սվան» ցեղը, և այդ միախառնման արդյունքում գոյանում է «սոմեխի» անունը: Ըստ Մառի` այս նոր ցեղի անունով է, որ վրացիները հայերին «սոմեխի» են անվանում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7817 | 0 | 0
Facebook