Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Բյուրեղավան քաղաքի հնաբնակները. «ՔԱՂԱՔԻ ՄԱՐԴԻԿ» էջի հյուրն է 90 - ամյա Թորգոմ պապը

21:12, հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ.
Բյուրեղավան քաղաքի հնաբնակները. «ՔԱՂԱՔԻ ՄԱՐԴԻԿ» էջի հյուրն է 90 - ամյա Թորգոմ պապը
     «Բալա ջան, սաղ կյանքս աշխատել եմ հանքային ջրերի գործարանում, վատ չեմ ապրել, գոհ եմ իմ ապրած ու անցած կյանքից» -այսպես սկսեց իր մասին պատմել 90 - ամյա Թորգոմ պապը: Պապն ամուր կառչած է հողին: Նուռնուսի ամառանոցներում ունի մի փոքր հողակտոր, որտեղ անց է կացնում օրվա մեծ մասը: Չնայած պատկառելի տարիքին, ամեն օր իրեն երջանկություն պարգևող վայր մեկնելու համար ոտքով կտրում է 4 կմ ճանապարհ: Սիրում է հողի հետ աշխատել, ծառեր մշակել: Բերքահավաքի սեզոնը նրա ամենասիրելի սեզոնն է: Այդ ժամանակ նա իր աշխատանքի պտուղներն է վայելում:
     Թորգոմ Համազասպի Սուքիասյանը ծնվել է 1928թ-ի նոյեմբերի 13-ին Գավառի Արծվաքար թաղամասում: Հայրը ջրաղացպան էր, նաև երաժիշտ: Դուդուկ, զուռնա էր նվագում, ընտանիքը պահում: Ընտանիքում 7 երեխա էին, Թորգոմը 5-րդն էր: Պատերազմի ու հետպատերազմյան տարիներին զբաղվել է անասնապահությամբ: Սովետական բանակում ծառայել է 1952թ-ին, ծառայությունն անցել է Կիև քաղաքում: 1955թ-ին գալիս է Արզնի բանավան, հորեղբոր տղայի խորհրդով և մշտական բնակություն հաստատում: Մի քանի ամիս աշխատում է Արզնի առողջարանում: 1956թ-ին ամուսնանում է Էմմայի հետ, ում հետ հաշտ ու համերաշխ ապրում է 44 տարի: 1957թ-ից մինչև թոշակի անցնելը Թորգոմ պապը աշխատել է Արզնի հանքային ջրերի գործարանում: Տարբեր աշխատանքներ է կատարել, գիշեր- ցերեկ աշխատել ու երեխաներ է մեծացրել: Խորհրդային տարիները սիրով է հիշում, համարելով իր կյանքի լավագույն շրջանը: Այդ տարիներից մնացած պարգևատրումներն այսօր նրան սփոփում են: 5 երեխա, 13 թոռ, 15 ծոռ՝ նրա կյանքի ամենամեծ ձեռքբերումները: Համակերպվող, համեստ, բարի, բոլորն են սիրում նրան: Երկարակեցությունը նրան երբեք չի նեղացրել, քանի-որ մտքով ու հոգով պայծառ մարդ է:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
815 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ