Հարության տոնը նշվեց մեր դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ՝ դասղեկ Վ. Գևորգյան: Տոնի խորհրդին համահունչ էր և դահլիճի զարդարանքը, և ընտրված տեսանյութերը, երգն ու պարը: Տոնի ազգային և եկեղեցական մեկնությունը ներկայացնելուց հետո աշակերտները սկսեցին ձվախաղը: Ցերեկույթի և մուտքը, և ավարտը Ավետիսն էր՝
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ: Թող աստվածային լույս և օրհնություն լինի բոլորի ընտանիքներում: