Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՇԻԱ - ՖԵՄԻՆԻՍՏԸ՝ ԸՆԴԴԵՄ ԱՄՈՒՍՆԱԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻԵՐԱՐԽԻԱՅԻ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
20:58, կիրակի, 01 ապրիլի, 2018 թ.
ՇԻԱ - ՖԵՄԻՆԻՍՏԸ՝ ԸՆԴԴԵՄ ԱՄՈՒՍՆԱԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻԵՐԱՐԽԻԱՅԻ

Էսօրվա աղջիկների ու կանանց մեծ մասին, ովքեր ազդվել են ֆեմինիզմի հիմարացնող մթնոլորտից, մի տեսակ թվումա, թե տղամարդը պարտավորա հաշվի նստի իրանց քմահաճույքների հետ, որի անունը իրանց կողմից կարա դրվի ըսենց կոչված ՝՝ԿՈՄՊՐՈՄԻՍ՝՝: Այսինքն, էս բառը ոչ թե նշանակումա, որ ոչ թե ինքը, այլ տղամարդը պտի հարմարվի իրան՝ կնգան: Ու էդ էն դեպքում, երբ ըստ էության ընտանիք ասածի նախաձեռնությունը պատկանումա տղամարդուն:

Ի՞նչ ասելա ՝՝կոմպրոմիս՝՝ տան, միության մեջ, երբ հայտնի փաստա, որ էրկու դիրեկտր մի ձեռնարկության մեջ չի ըլնում: Տունը իրանից մինի - պետությունա ներկայացնում ու որպես էդպիսին էդ մինի - պետության մեջ միանձնյա ղեկավարությունա պահանջվում, ինչը վերաբերումա բոլոր ստրատեգիական որոշումներին: Պատկերացրեք մի ֆաբրիկա, որդեղ կա դիրեկտր ու նրա տեղակալը: Տեղակալը էդ ֆաբրիկայում ընդամենը կատարումա դիրեկտրի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ: Այսինքն տան՝ որպես մինի - պետության մեջ, մեկը պտի որոշում կայացնի: Էրկու արև չկա երկնքում: Ձեռնարկության տեղակալը կարա խելացի կամ հիմար առաջարկություն անի, նստի դիրեկտրի հետ քննարկի մի ինչ որ ձեռնարկությանը վերաբերող պրոբլեմ ու լավ առաջարկ, բայց առաջարկությանը ընթացք տվողը, այսինքն՝ որոշողը, վճռողը, ինքնա՝ դիրեկտրը: Տեղակալը հենց նրա համարա, որ դիրեկտրը հետը խորհրդակցի կարևոր հարցերի շուրջ: Բա ոնց: Նույնիսկ Նախագահնա իրան հազար ու մի խորհրդական պահում, քանի որ էդ շատ պետքական կարգա ու մի ուղեղը լավա, երկրորդը՝ ավելի լավ: Անսխալական մարդիկ չկան: Դիրեկտրը կարա լսի ամենախելացի ու ամենահիմար կարծիքը, բայց որոշումը ու վճռի գործադրումը վերապահվածա բացառապես իրան, քանի որ թե՛ հաջողության, թե՛ անհաջողության դեպքերում պատասխանատվությունը կրում ինքը՝ դիրեկտրը, ով ձեռնարկության ԳՈՅՈՒԹՅԱՆ համար թիվ մեկ պատասխանատունա, քանի որ ի՛նքնա ձեռնարկությունը հիմնել՝ ընտանիք կազմող տղամարդու նման:

Նույնը ընտանիք կոչվածումա սեռերի հարաբերությունների մեջա: Մենակ թե ՝՝կոմպրոմիս՝՝ պահանջող կինը արդեն նշանակումա, որ հայտա ներկայացնում որոշում կայացնողի աթոռի ու գավազանի համար: Ըստեղ այլ տրամաբանություն չկա: Կոմպրոմիս պահանջող կինը, ըստ էության, վիճարկումա տղամարդու հետ կիսել իշխանությունը՝ դառնալ հավասար որոշում կայացնող, այսինքն տան մեջ հավասար իրավունքներով դիրեկտր, ինչը լրիվ աբսուրդա, իսկ կնգա բնածին կամակորության ու իշխանատենչության դեպքում նշանակումա՝ ըլնել առաջինը հավասարների մեջ: Տղամարդու հանդեպ նվազագույն հարգանքի մասին ըստեղ արդեն՝ խոսք չկա:

Այնինչ, հիերարխիկ սովորական հարաբերությունները ուղղակիորեն ասում են, որ երբ դիրեկտրը բացակայումա, իրա տեղակալները ու հիերարխիկ կարգով մնացած ենթակաները, գիդեն իրանց անելիքը ու արդեն ուղղակիորեն ենթարկվում են տեղակալի կարգադրություններին ու որոշումներին: Նույն ձև նորմալ բանա, երբ տղամարդը բացակայումա տնից իրա գորձերով, իսկ տանը որպես իրա տեղակալ մնացած կինը, զբաղվումա անձնակազմի կառավարման ֆունկցիաներով: Ամուսինների բացակայության դեպքում, եթե տանը էրեխեք են ըլնում, տան մեծի պարտականությունները իրա կարողությունների չափով կատարումա տարիքով ավագը, ով որոշումներա ընդունում, ասենք, պստիկ ախպոր, քրոջ սնվելու, խնամքի, աշխատանքի կազմակերպման, հանգստի ու այլ հարցերի համար: Սա նորմալ ու հասկանալի հիերարխիկ կարգա, որը անխափան աշխատելա հազարամյակներով ու հանգարծ... Ինչ որ մի շիա - ֆեմինիստ ձեռնոցա նետում էս հիերարխիկ հարաբերություններին, ձեռը դնումա կոնքաբդին ու ասումա՝ ՝՝ԿՈՄՊՐՈՄԻՍ՝՝:

Եթե լսած կաք, որ մի ձեռնարկության մեջ տեղակալը դիրեկտրին ասի. ՝՝Արի կոմպրոմիսի գանք...՝՝, նշանակումա խոսում են ոչ թե տեղակալն ու դիրեկտրը, այլ խոսում են 2 դիրեկտրներ իրար հետ, ուղղակի նրանցից մեկը ընդամենը մի ուրիշ կամպանիա ներկայացնող դիրեկտրա:

Լատինական մի աքսիոմատիկ բնույթի ասույթ կա. ՝՝Ների մի անգամ հասցված վիրավորանքը ու անխուսափելիորեն կստանաս հաջորդը՝՝: Կոմպրոմիս պահանջող կինը ուղղակի վիրավորանքա հասցնում տղամարդուն, ինչը չի կարելի հանդուրժել, թեկուզ՝ մի անգամ: Ըստ էության, ՝՝կոմպրոմիսից՝՝ խոսացող կանայք տղամարդկանց ճանաչելու մեծ խնդիրներ ունեն, քանզի տղամարդիկ իրանց բնույթով հիերարխիկ հարաբերություններ են ստեղծում, որը հեշտացնումա կառավարումը: Էդ պատճառով էլ էսքանը չհասկացող, բայց ՝՝կոմպրոմիս՝՝ պահանջող կնանիք չեն ամուսնանում, քանի որ հրաժարվում են ճանաչել հիերարխիկ հարաբերությունները, որը տղամարդու ստեղծածնա: Այնինչ հայտնի բանա, որ ԸՆՏԱՆԻՔԻ գաղափարը ու նախաձեռնությունը ի սկզբանե տղամարդկային մտահղացման հետևանքա, թե ինչ նպատակներով՝ ասվելա: Ըստեղ մենակ ասեմ, որ ընտանիքի ոչ պակաս կարևոր բնույթը նրանումնա կնոջ համար, որ կինը ԿԱՄԱՎՈՐ սկզբուքներով ենթարկվի էդ տեսակ հիերարխիկ հարաբերություններին այսինքն՝ տղամարդուն Իսկ կամավոր ենթարկվելը բռնի ենթարկվելուց միշտ էլ լավա: Կյանքն էլ ցույցա տալիս, որ կնանոց ահագին մաս սիրումա բռնի ենթարկվել, ինչը արդեն կնոջ մազոխիստիկ բնույթի մասինա խոսում:

Ըսենց կոչված ՝՝կոմպրոմիս՝՝ պահանջող կնոջ կամ աղջկա մոտ խոսումա շիա - ֆեմինիզմը՝ դեֆեկտիվ ֆեմինիստական դաստիրակությունը ու դրա հետևանք մթնոլորտը, որը հայտարարումա, թե տղամարդը ով էղավ որ հետը հետը հաշվի նստենք... Դե եթե չկա տան դիրեկտրի՝ տղամարդու հետ հաշվի նստելու ու նրա որոշումներին ենթարկվելու իդեան, ուրեմն նման միության մեջ տան դիրեկտրը կնիկնա, ինչը հաճախակիյա հանդիպում մեր օրերում, իսկ տղամարդը երկրորդական պլան մղված հորթուկա, կամ էլ, միություն ընդհանրապես՝ չկա:

Տղամարդը կարա մանր - մունր, երկրորդական նշանակության որոշումները թողնի տեղակալի՝ կնոջ վրա, տեղակալը նաև դրա համարա, բայց տանը՝ ընտանիքին վերաբերող գլխավոր որոշումներ կայացնողը տղամարդնա ու էդ կարևորագույն հարցում կնոջը զիջելը, մի ինչ որ չեղած ՝՝հավասարության՝՝ կամ ՝՝ԿՈՄՊՐՈՄԻՍԻ՝՝ մասին խոսալը, արդեն տուրքա շիա - ֆեմինիզմին:


    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     01.04.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3537 | 0 | 0
Facebook