Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Անկեղծ խոստովանությունը շահեկան է

21:17, շաբաթ, 31 մարտի, 2018 թ.
Անկեղծ խոստովանությունը շահեկան է

Արաբական խալիֆայության հզորության շրջանում պետության մայրաքաղաք Բաղդադում Աբու Մուհամեդ Աբդալահ իբն Ահմադա իբն Համդունա անունով խաղամոլ մի մարդ է եղել, որը մի օր երդվել է մոլախաղում շահած փողը երբեք չհավաքել, չկուտակել, այլ մինչև վերջին լուման մոմերի, գինու կամ երգիչների վրա ծախսել, իսկ երդումը դրժելու դեպքում բաժանվել իր բոլոր կանանցից, ստրուկներին ազատություն տալ ու ամբողջ ունեցվածքը բարեգործության տրամադրել:

Եվ, ահա, մի անգամ ալ Մութադիդ անունով մի մեծահարուստ արաբի հետ նա նարդի է խաղում ու 70 հազար դիրհեմ է շահում: Վճարելու հրաման արձակելուց առաջ այս ալ Մութադիրը սկսում է կեսօրյա աղոթքն անել, իսկ իբն Համդունային համակում է ծանր մտատանջությունը: Նա փոշմանել էր, որ այդպիսի երդում էր տվել: «Ինչքա՜ն մոմ ու գինի պետք է այդքան փողով գնեմ, և քանի՜ երգչի պիտի վճարեմ: Ինչո՞ւ այդպիսի խայտառակ երդում տվեցի: Եթե չերդվեի, ապա կարող էի այդ փողով դաստակերտ գնել»:

Ավարտելով աղոթքը՝ ալ Մութադիդը իբն Համդունային հարցնում է, թե ինչի մասին է մտածում:

Վերջինս սկզբում չի ուզում ճիշտն ասել, բայց երբ ալ Մութադիդը համառում է, ալ Համդունան խոստովանում է, որ փոշմանել է անմիտ երդում տալու համար: Այդժամ ալ Մութադիդը նրան ասում է.

«Մի՞թե իսկապես մտածել ես, թե այդ գումարը ես քեզ վճարելու եմ»:

«Ինչե՞ս, ուզում ես ասել, որ պատրաստվում ես խաբե՞լ ինձ», - հարցնում է իբն Համդունան:

«Այո՛, - ասում է ալ Մութադիդը, - ես քեզ խաբել եմ, վեր կաց ու այլևս այդ մասին մի մտածիր»:

Այս ասելուց հետո ալ Մութադիդը նորից սկսում է աղոթել, իսկ իբն Համդունան էլ ավելի ծանր մտատանջության մեջ է ընկնում՝ այս անգամ էլ ինքն իրեն հանդիմանելով, որ նրան ճշմարտությունն է ասել: Ավարտելով աղոթքը՝ ալ Մութադիդը հարցնում է նրան.

«Աբու Աբդալահ, ճիշտն ասա, հիմա՞ ինչի մասին ես մտածում»:

Երբ իբն Համդունան նորից անկեղծորեն խոստովանում է, ալ Մութադին ասում է նրան.

«Խաղում շահածդ գումարը դու չես ստանա, բայց ես քեզ այյլ 70 հազար դիրհեմ կտամ: Դա ինձ վրա մեղք չի լինի, իսկ դու այն կարող ես առանց խղճի խայթի ընդունել: Այս կերպ դու կազատվես քո երդումի պարտադրանքից ու կկարողանաս այդ փողով դաստակերտ գնել»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2401 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ