Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իրերի լռությունը

20:51, շաբաթ, 31 մարտի, 2018 թ.
Իրերի լռությունը
     Սա դավանանքի խնդիր չէ, հարկավ,
     Եւ ոչ էլ կռիվ գաղափարական,
     Ինքնախարանի պահերին սակայն
     Ներողամիտ եմ, ինքս ինձ նման:
     Պահքի շրջան է, որտեղ անվարան
     Շուրթերս են դարձել որոշիչ գործոն,
     Թե կուզեք այսօր աղոթք մրմնջամ
     Եւ կամ սիրածիս նվիրեմ մի ձոն:
     Մինչդեռ իրերս լուռ են, անասաց,
     Եվ թե ձայնում են՝ արձագանքն է իմ,
     Ասես, մոռացված սրբապատկերին
     Ես եմ ծնկաչոք ելել ընդառաջ:
     Եռյակ հայելու խաբկանքում ահա
     Բեկված գնում եմ դեպ անվերջություն,
     Որտեղ եմ ժպտում, որտեղ անրջում,
     Վկա է Աստված, չեմ զանազանում:
     Ահա սլաքն այն, որ սիրտս է խոցել,
     Ժամացույցիս մեջ գնում է, գալիս,
     Ու երբ թվում է շրջանն է գոցել,
     Հոգիս մանում է՝ այս անթել հալիս:
     Ոմանց թվում է, ինձ եմ սպառել,
     Անգամ, երբ լուռ եմ և անհայրենիք,
     Բայց Տերն իմ հարյավ բյուր մեռելներից
     Ու ինձ տվել է սիրո շարժառիթ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3575 | 0 | 0
Facebook