Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ինչո՞վ էի մեղավոր, որ ակամա լարվել էր (18+)

10:37, շաբաթ, 07 ապրիլի, 2018 թ.
Ինչո՞վ էի մեղավոր, որ ակամա լարվել էր (18+)

50-ական թվականներին, երբ 14 տարեկան էի, հայրիկիս ընկերոջ հրավերով, ընտանիքով մեկնել էինք նրա քաղաքամերձ ամառանոցը: Այնտեղ ուրիշ հրավիրվածներ էլ կային: Մինչ մեր ծնողները զբաղված էին խորոված պատրաստելու գործով, մենք` երեխաներս, խաղում էինք խոտերի վրա, վազվզում լայնարձակ տարածության մեջ, որից քաղաքային միջավայրում զրկված էինք: Ամառ էր և ստիպված էինք հանել մեր վերնազգեստները: Աղջիկները լողազգեստերով էին, իսկ ես լողազգեստ չունեի և հագիս սատինե լայնարձակ վարտիք էր: Վազվզելու ժամանակ առնանդամս, անկախ իմ կամքից, լարվեց: Ամեն կերպ ցանկանում էի նրան թաքցնել, բայց չէր ստացվում: Երբ վազում էի Աննայի հետևից, աղջիկներից ամենաավագը, նկատելով լարված անդամս, բղավեց.

-Ան, շտապ փախիր, նա պատրաստվում է քեզ բռնաբարել:
     Ամոթից կարմրեցի և տեղում քարացած կանգնեցի, բայց անդամս այդպես էլ լարված մնաց: Այն ժամանակ սեքսի, առավել ևս` բռնաբարելու մասին գաղափար անգամ չունեի: Աղջիկները վազքով հասել էին ծնողների մոտ և բողոքել իմ «արարքից»: Երբ մոտեցա նրանց, հայրս հարձակվեց վրաս և սկսեց բռունցքներով հարվածել:
     -Ես նման ցանկություն ու մտադրություն չեմ ունեցել, ես ի՞նչ կարող էի անել, որ այն ակամա լարվեց, -բղավում էի, սակայն լսող ու ինձ հասկացող չկար: Բոլորը սկսեցին մեղադրել ինձ կեղտոտ մտքեր ունենալու, անառակության և աղջկան բռնաբարելու փորձի համար:
     Ամոթից կուչ էի եկել, լալիս էի, իսկ հայրս անողոքաբար շարունակում էր հարվածել գլխիս: Չգիտեի, թե ինչո՞վ էի մեղավոր կատարվածի համար: Ամառային խնջույքն ավարտվեց, սակայն ինձ հասցրած վիրավորանքը տարիներ շարունակ չանցավ և իր ազդեցությունն ունեցավ իմ հետագա սեռական կյանքի վրա: Պատանեկության տարիներս գորշ ու մռայլ էին, քանի որ խաթարվել էր իմ հոգեկան աշխարհը: Այդ տարիներին խուսափում էի աղջիկների հետ շփվելուց: Միայն հասուն տարիքում հասկացա, թե որքան տգետ էին այն ժամանակվա մարդիկ: Թեկուզ հայրս, ով այդ օրվանից ինձ համար օտարացավ, չփորձեց հասկանալ ինձ ու պաշտպանել աղջիկների հերյուրանքներից: Միթե՞ նրաց պատանեկության տարիներին նման դեպքեր չեն եղել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
13362 | 1 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
Anna
Anna 15:44, 07.04.2018
Mite aydqan tget en exel,vor chen haskacel,vor arajin angam axjikneri het shpvelis hnaravor e akama erekciya.Dra hamar kareli e patjel txayin?
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով