Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՅՍ ԱՂՋԻԿԸ ԿՈՒՍԱԿԱՆ

07:39, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
ԱՅՍ ԱՂՋԻԿԸ ԿՈՒՍԱԿԱՆ
     Այս աղջիկը կուսական անապական է թվում,
     Արև ունի իր հոգու ակնախտիտ եզերքում,
     Պարմանուհի՜, լուսնկան աջ ու ահյակն իր թովում,
     Նրա արծաթ շողերում հերարձակ ես անրջում:
     Չես հանդիպել այն մեկին և թախծում ես անմեկին,
     Մի օր սիրո հոգեթով և ներդաշնակ մեղեդին
     Պատրանքների աշխարհից վար կբերի քեզ, անգի՛ն,
     Ու կհիշես ակամա գիշերակաց պոետին:
     Քո ասպետը մի հանգի, ծիածանը յոթնագույն
     Հորիզոնը կակոսեն` տրոփն արած հենասյուն,
     Անսանձ ձիեր ու կարոտ, քառատրոփ երամակ,
     Հրաշածին ակնթարթ ու մարդացած ժամանակ:
     Սակայն կյանքն է շարունակ անակնկալ մատուցում,
     Գուցե գտնե՞ս դու նրան ձեր հարակից փողոցում,
     Տե՛ս, անձրևն է միալար և տեսիլքն այս աներկբա
     Սիրտդ է լցնում քնքշությամբ. երազելը կա ու կա…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3709 | 0 | 0
Facebook