Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
18:46, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մարտի 19-23-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 697 վնասված լուսակետ: Վերականգնվել է ավտովթարի պատճառով վնասված 3 հենասյուն և 1 ուժային պահարան: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 փողոցի հատված:

Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1993 | 0 | 0
Facebook