«Հանեցեք դիմակներդ, մարդիկ» խորագիրն էր կրում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Մելքոնյանի կազմակերպած միջոցառումը: Աշակերտների խաղն այնքան տիպիկ էր, հոգեհարազատ և արդիական: Մի պահ հանդիսատեսը մտածում էր, որ բեմում վաստակաշատ դերասաններ են: Օգտագործած տեխնիկական միջոցները, դահլիճի ձևավորումը և դիմակների ճիշտ ընտրությունը փայլ էին տվել միջոցառմանը: Դահլիճի ձևավորման հարցում իր ներդրումն ուներ կերպարվեստի ուսուցչուհի Ա. Մկրտչյանը: