Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շարունակվում են սիրիահայերի սոցիալական աջակցության և տնտեսական ինտեգրմանն ուղղված ծրագրերը

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
16:40, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Շարունակվում են սիրիահայերի սոցիալական աջակցության և տնտեսական ինտեգրմանն ուղղված ծրագրերը
     #սոցիալականոլորտ
     Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցության և տնտեսական ինտեգրման ծրագրերը:
     Այդ շրջանակում քաղաքապետարանի կողմից հերթական օժանադակությունը ցուցաբերվել է Ավան վարչական շրջանում բնակվող Հովհաննես-Մկրտիչ Կարապետի ընտանիքին:
     «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության գործադիր տնօրենը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը պայմանագիր են ստորագրել «Ալեպպո Քուիզին» կենտրոնին դրամաշնորհ տրամադրելու մասին, որը կուղղվի սիրիահայերի ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելուն:
     Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիրը կխթանի հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի ներգրավմանը հասարակական կյանքում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2184 | 0 | 0
Facebook