Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զապել Եսայան. ուղերձներ, որ մնում են արդիական

13:36, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Զապել Եսայան. ուղերձներ, որ մնում են արդիական

21.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի գրադարանում անցկացվեց դաս-հանդես «Մեր մեծերը» շարքից: Դասը նվիրված էր Զապել Եսայանի կյանքին ու գործունեությանը, նրա քաղաքական և հոգևոր առաքելությանը: Դասն անցկացրեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Նաիրա Գրիգորյանը: /Գրադարանավար Լ.Պետրոսյան/
     Գլխավոր նպատակը մեր հռչակավոր մեծերի հայրենանվեր գործունեությունը սերունդներին ներկայացնելն ու նրանցում հայրենասիրության զգացում ձևավորելն է:
     Հայրենանվեր անհատների ճանաչողությունը կնպաստի հայապահպանության հիմնախնդրի լուծման, երիտասարդության շրջանում ազգային արմատների ճանաչման ու ազգային ինքնության ամրապնդման:
     Սովորողները մեծ ոգևորությամբ տվեցին կենսագրական տվյալներ Զապել Եսայանի կյանքից ու գործունեությունից, իսկ ներկայացրած հերոսները կրում էին ժամանակի շունչն ու ոգին, չափազանց կենսունակ և ընդվզող: Եսայանական պատկերներում սերը, թախիծը, խոհը, բնությունն ու մարդը ներկայացվեց խիստ ներդաշնակված, շարժման ու զարգացման մեջ, կամքով ուժեղ և հաղթանակի հասնելու հավատով:
     Միջոցառման ավարտին տնօրեն Զավեն Ստեփանյանն իր խոսքում կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ հատկանշելով այն փաստը, որ մատաղ սերունդն այսկերպ հնարավորություն է ունենում ծանոթանալու ինչպես հայ անվանի դեմքերին, այնպես էլ ՝ կրթվելու իբրև բանիմաց հայորդիներ:
     2018 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր, նավթարդյունաբերող Միքայել Արամյանցի, գրող-երգիծաբան և լրագրողՀակոբ Պարոնյանի, գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանի, դերասան, ՎահրամՓափազյանի, ինչպես նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրների և հերոսների անունները:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2925 | 0 | 0
Facebook