Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կբարեկարգվի Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգին

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:58, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
Կբարեկարգվի Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, բնապահպանության վարչություններին և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է սկսել Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգու վերակառուցման և բարեկարգման աշխատանքները:

«Այս այգու վերակառուցման և բարեկարգման ծրագիրը մեր առաջնահերթություններից մեկն է, ու պետք է այնպես կազմակերպել աշխատանքները, որ արդյունքում ունենանք իսկապես հարմարավետ ու պատշաճ կահավորված ևս մեկ հանգստի գոտի», - նշել է Երևանի քաղաքապետը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2219 | 0 | 0
Facebook