Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շուրջ 8000 աշխատակից ապահովված է առողջապահական ապահովագրության փաթեթներով

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:28, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
Շուրջ 8000 աշխատակից ապահովված է առողջապահական ապահովագրության փաթեթներով

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, սպասարկող օժանդակ անձնակազմերին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզների, թատրոնների, գրադարանների և շախմատի դպրոցների շուրջ 8000 աշխատակցի հատկացվել է առողջապահական ապահովագրության փաթեթ: Ի դեպ նշենք, որ համայնքային ենթակայության մանկապարտեզների, ինչպես նաև 12 վարչական շրջանների շախմատի դպրոցների 4700 աշխատակիցներն այս տարվա հունվար ամսից են ընդգրկվել առողջապահական ապահովագրությամբ բժշկական անվճար ծառայություններից օգտվելու ծրագրում:

Ապահովագրական փաթեթները ներառում են ինչպես տարվա ընթացքում մեկ անգամ բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատություններում կանխարգելիչ ընդհանուր բժշկական անվճար հետազոտվելու հնարավորություն, այնպես էլ, ըստ անհրաժեշտության, վիրահատական միջամտություններ, այդ թվում բարդ և դժվարամատչելի վիրահատություններ, ինչպես օրինակ՝ սրտի կամ տեսողության հետ կապված:
     Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանը տեղեկացրել է, որ կատարված վերլուծության համաձայն մինչ օրս տարվա ընթացքում փաթեթից օգտվել է միջինը 1000 շահառու, կատարվել՝ 20-25 վիրահատություն, որոնցից յուրաքանչյուրի ծախսերը ավելի քան 1 մլն ՀՀ դրամ են կազմում:
     «2013 թվականից մեկնարկած սոցիալական և առողջապահական տեսանկյունից կարևոր այս նախաձեռնությունը լինելու է շարունակական: Հաշվի առնելով, որ առողջապահական ապահովագրության այս փաթեթներով ապահովումը քաղաքապետարանն իրականացնում է բացառապես սեփական միջոցների հաշվին, այժմ ուսումնասիրում ենք քաղաքապետարանի ենթակայության մյուս կառույցների՝ մասնավորապես երաժշտական և արվեստի դպրոցների, մշակույթի կենտրոնների և մարզադպրոցների աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու հնարավորությունը: Նշեմ, որ այս պահին Երևանի քաղաքապետարանի ենթակայության 275 ՀՈԱԿ-ներից ծրագրում ընդրկված են 210-ը», - նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2534 | 0 | 0
Facebook