մի հայ ընտանիքի գեղեցիկ կանանց գարնանային օրվա պատմություն
մի հայ ընտանիքի գեղեցիկ կանանց գարնանային օրվա պատմություն
Գարնան առաջին օրը թակում է դուռը և իր հետ բերում կենարար զարթոնքի ու գեղեցկության շունչը: Այսօր արդեն տոն է՝ մարտի 8-ը: Ներկայացնեմ այս գեղեցիկ ու ժպտադեմ կանանց: Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա-Անժելա Անդրեասյանն է (լուսանկարում՝ կենտրոնում) իր նրբագեղ ու հմայիչ դուստրերի՝ Հասմիկի (լուսանկարում՝ ձախից) և Գայանեի (լուսանկարում՝ աջից) հետ: Հասմիկ Վարդանյանը, Սվետլանա-Անժելա Անդրեասյանը և Գայանա Հելդեր Վարդանյանը (աջից): Գայանա Հելդեր Վարդանյանը (աջից), 36 տարեկան է, ամուսնացած, երկու աղջնակների մայր է, աշխատում է որպես Նիդերլանդների հիմնարկների ցանցի և հեռախոսների ցանկի թվային տեղեկատվության համակարգում, աշխատանքի և աշխատողների որակի, բարելավման, նոր նախագծերի զարգացումների, ֆինանսների համար պատասխանատու բաժինների տնօրեն: Նաև զբաղվում է քաղաքականությամբ, VVD կուսակցության շարքում իր թեկնածությունն է առաջադրել տեղական մարմինների ընտրություններում և գոնե տարածաշրջանի հայերը մարտի 21-ին պետք է, որ քվեարկեն իրենց հայրենակցի օգտին: Գայանա Հելդեր Վարդանյանը Հասմիկ Վարդանյանը (ձախից), 29 տարեկան: Ավարտել է Ամստերդամի համալսարանը, այնտեղ էլ ստացել մագիստրոսի կոչումը: Կես տարի աշխատել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, հետո Նիդերլանդների «Օրմետ» հիմնարկության կողմից գործուղվում է Եվրոպական հիմնարկներ, որպես տարբեր ծրագրերի ղեկավար: Այս պահին կարևոր ծրագրի ղեկավար է Nike ֆիրմայի Եվրոպայի գլխավոր գրասենյակում: Ինչ վերաբերվում է այս գեղեցիկ ու հմայիչ աղջիկների մորը՝ Սվետլանա-Անժելա Անդրեասյանին, կարծում եմ Նրան շատերն են ճանաչում: Նիդերլանդներում՝ հայտնի է նրա հիմնադրած «Ս. Անդրեսյան թարգմանչական գրասենյակը», շատերին է օգնել թարգմանչական գործում, նաև «Հոլլանդ-Արմենիա բարեգործական միության» նախագահն է: Ամենից շատ Սվետլանա-Անժելա Անդրեասյանին (Svetlana Andresian) գիտեն որպես մանկավարժի: Ահա այս լուսանկարի չափ նույնքան պայծառ էր օտար ափերում ապրող մի հայ ընտանիքի գեղեցիկ կանանց գարնանային օրվա պատմությունը: |