Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հողի հարկի գծով արտոնություն՝ «Թումո» կենտրոնի համար

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:11, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
Հողի հարկի գծով արտոնություն՝ «Թումո» կենտրոնի համար

Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել է կրթական հիմնադրամի կողմից ինչպես նախկինում, այնպես էլ 2017թ. զբոսայգում մեծածավալ բարեկարգման և այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներով, ինչպես նաև հաշվի առնելով տվյալ տարածքում «Սիմոնյան» կրթական հիմնադրամի «Թումո» կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը:
     Հաշվի առնելով վերոնշյալ հիմնավորումը՝ Երևանի ավագանին ընդունել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամին հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշումը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2351 | 0 | 0
Facebook