Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվս մեկ այց մնաց անցյալում...

20:54, կիրակի, 18 մարտի, 2018 թ.
Եվս մեկ այց մնաց անցյալում...
     Եվս մեկ այց մնաց անցյալում...
     Այսօր Կոտայքի Թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունն Աբովյանի Սուրբ Ստեփանոս կենտրոնի սաների հետ համատեղ այցելեցին Աբովյանի N1 օժանդակ դպրոց: Դպրոցի երեխաների համար Սուրբ Ստեփանոս կենտրոնի թատերական խմբակի սաները բեմադրեցին «Բարի Սամարացի» առակը, որից հետո կենդանի երաժշտության ներքո հանդես եկավ Արդվին պարային համույթի կրտսեր խումբը:
     Իրենց ներկայությամբ երեխաներին ավելի ոգևորեցին Լուսակերտի զորամասի զինվորները գնդերեց Մարգար սարկավագի գլխավորությամբ:
     Այցի վերջում ներկաները սովորեցին Թամզարա պարն, ինչի համար մեր երախտագիտության խոսքն ենք հայտնում Արդվին պարային համույթին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2363 | 0 | 0
Facebook