Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մանգասար» Հ/Ը . ՕՐԻՆԱԿԵԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

23:12, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
«Մանգասար» Հ/Ը . ՕՐԻՆԱԿԵԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
     Մարտունի քաղաքի բնակիչները սպասում են պայծառ ապագային, բայց առայժմ այն մութ է: Մինչև Արմեն Ավետիսյանի քաղաքապետ ընտրվելը` քաղաքի շատ փողոցներ կահավորվեցին գիշերային լուսատուներով, սակայն երջանկությունը կարճ տևեց: Նոր քաղաքապետը իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից սկսած ձեռնամուխ եղավ «բարեփոխումներին»: Պարոն Ավետիսյանը, երևի Մարտունեցիների համար մեծ ճոխություն համարեց ոչ կենտրոնական փողոցներում գիշերային լուսատուների առկայությունը ու մտքում, մի գուցե նաև, նախատելով իր նախորդին, որոշեց տնտեսել: Եթե համարենք, որ Մարտունին մեր ընդհանուր տունն է, և մեր քաղաքին մենք պետք է վերաբերվենք այնպես, ինչպես մեր տանը` ապա կարելի է ենթադրել, որ պարոն քաղաքապետը հաջողված օրինակ է կիրառում մեր քաղաքի համար: Մենք խմբագրությունում երկար մտածեցինք, թե ինչպես կարելի է անել, որ քաղաքապետի այս «գովելի» հնարքը չտուժի, բայց միաժամանակ բնակիչներն էլ կարողանան գիշերները անվտանգ տեղաշարժվել, և որոշեցինք օգնել պարոն Ավետիսյանին կրկնապատկել եկամուտները` առաջարկելով քաղաքապետարանին կից վաճառել ձեռքի լուսատուներ «фанарики»: Հաջորդիվ մեր ընթերցողներին կներկայացնենք նաև Մարտունի քաղաքի ճանապարհների և աղբահանության ներկա վիճակը, բայց հավատարիմ մնալով մեր չեզոք դիրքորոշմանը` նշենք նաև, որ քաղաքապետարանը օրերս ձեռնամուխ է եղել քաղաքի առուների մաքրման աշխատանքներին, որը իհարկե գովելի է, այս թեմային մենք ավելի մանրամասն կանդրադառնանք կատարվող աշխատանքների ավարտից հետո:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2678 | 0 | 0
Facebook