Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարտի 5-11-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերով ստացվել է 54 նամակ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
18:06, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
Մարտի 5-11-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերով ստացվել է 54 նամակ
     Ամեն շաբաթ ամփոփվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի ու էլեկտրոնային հասցեների միջոցով մեր համաքաղաքացիներից ստացված նամակները:
     Մարտի 5-11-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 54 նամակ, որոնցից 51-ին տրվել է համապատասխան լուծում, 3-ը, շաբաթվա սկզբի տվյալներով, ընթացքի մեջ էր: Հարցերը հիմնականում վերաբերել են կոմունալ, մշակույթի և բարեկարգման ոլորտներին:
    
     Մարտի 5-11-ը «Մաքուր Երևան» ծրագրի շրջանակում արձանագրվել է 56 հասցե: Եվս 7 հասցե է արձանագրվել բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու վերաբերյալ:
    
     Հիշեցնենք, որ մեր համաքաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով իրենց առաջարկները, դիտարկումներն ու խնդիրներն ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերով` ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև pressyerevan@yerevan.am էլեկտրոնային հասցեով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝ 011-514-000 հեռախոսահամարով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2143 | 0 | 0
Facebook