Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուսումնական էքսկուրսիա

Վանաձորի 11 ավագ դպրոց
Մամուլի խոսնակ`
Վանաձորի 11 ավագ դպրոց
12:14, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
Ուսումնական էքսկուրսիա

2018 թ. մարտի 16-ին Վանաձորի N 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի բնագիտական հոսքի աշակերտները կենսաբանության ուսուցիչ Հերմինե Հովհաննիսյանի հետ կազմակերպել էին ուսումնական էքսկուրսիա դեպի քաղաք Երևան: Նպատակը. այցելել Երևանի «Կենդանաբանական թանգարան» , ԵՊԲՀ-ի անատոմիական լաբորատորիա և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան:

«Կենդանաբանական թանգարանում» աշակերտները ծանոթացան հայկական բնաշխարհի ֆաունայի բազմազանությանը, շրջեցին յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները նկարագրող ցուցափեղկերի կողքով և տեղեկություններ ստացան «Կարմիր գրքում» ընդգրկված կենդանիների մասին:

ԵՊԲՀ-ի անատոմիական ամբիոնում բնագիտական դասարանի աշակերտները արտահայտեցին իրենց հիացմունքը, տեսնելով մարդու օրգանները ֆորմալինի լուծույթի մեջ, որը հնարավորություն տվեց տեսական գիտելիքները համադրել գործնական գիտելիքների հետ: Օրն ամփոփվեց այցով Սերգեյ Փարաջանովի տուն – թանգարան, որտեղ աշակերտները հիացան նրա գեղագիտական նուրբ ճաշակով, կինոարվեստում ունեցած մեծ ներդրումով և մշակութային արժեք ներկայացնող ձեռքի աշխատանքներով:

Նման այցելությունները ուսումնական գործընթացը դարձնում են ավելի բազմաբովանդակ և ուսանելի, ինչը նպաստում է գիտելիքների համալրմանը և հիմնավորմանը: Աշակերտների մոտ զարգանում են բնագիտական բազում հմտություններ և կարողություններ, ինչպես նաև տրամաբանական մտածողություն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4972 | 0 | 0
Facebook