Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՐԱԶՆԵՐՍ

11:20, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
ԵՐԱԶՆԵՐՍ
    
    
    

Երազներս չլինեի՜ն-

Հրաշքները կլինեին անհնար,


    

Եվ ով ասես ինձ կտանե՜ր

Ի՛ր երա՜զը, ի՛ր աշխարհը

Անանո՜ւն ու անկատար:


    

Կստիպեին ինձ վաճառել

Հոգի՜ս՝

Մարմինս անաղարտ պահելու համար,

Կամ էլ լրիվ հակառակը՝

Մարմի՜նս՝

Հոգիս փրկելու համար:


    

Կասեի. – Մարմի՜նս, ես չե՛մ վաճառում,

Եթե այդպես է՝ վերցրեք իմ հոգին,

Քանի որ հոգին ինչքան տրորվո՜ւմ-

Այնքան ամո՜ւր է կառչում մարմնին:


    

Կտրորվե՜ր հոգիս ներբաններով հաստ

Կա՜մ էլ կանացի կրունկներով սո՜ւր,

Կաղավաղվեի՜ն երազներս բարկ

Ուրի՜շ երազում՝ դաժա՜ն ու անգութ:


    

Բայց գրածս լիրիկա է՝

Կիսահա՜նգ ու անգույն,

Իսկ երազնե՜րս… երազներս իրակա՜ն,

Եվ ես ինձ զգում եմ եռակի առո՜ւյգ՝

Քսա՜ն

Պլյուս քսա՜ն

Պլույս քսա՜ն

Տարեկան…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3485 | 0 | 0
Facebook