Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեկնարկել է «ՈԶՆԻ 2018» ամենամյա համակարգչային մրցույթը:

Marianna
Հեղինակ`
Marianna
00:03, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
Մեկնարկել է «ՈԶՆԻ 2018» ամենամյա համակարգչային մրցույթը:

Մեկնարկել է «ՈԶՆԻ 2018» ամենամյա համակարգչային մրցույթը:

Մրցույթի նպատակն է.

  1. Բարձրացնել «Ինֆորմատիկա» առարկայի դերը դպրոցներում, քանի որ այն բոլոր հնարավորությունները, որը տալիս է համակարգիչը պետք է լինի տեղին օգտագործված:
  2. Տարեցտարի առաջացնել հետաքրքրություն դեպի համակարգչային այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մտքի ճկունության և ընդհանուր զարգացման համար:
  3. Հնարավորություն տալ լինել ազատ թե՛պատկերացումներում, թե՛դրանց իրագործման մեջ:
  4. Միաժամանակ նպաստել նորարար գաղափարների ձևավորմանը:
  5. Նպաստել առողջ մրցակցային պայմաններում տարեկիցների շրջանում նոր ընկերների ձեռքբերմանը, փորձի փոխանակմանը, տաղանդավոր երեխաների բացահայտմանը:

Մրցույթը անց է կացվում 2 փուլով՝ առաջին փուլ (դպրոցական փուլ) և երկրորդ փուլ (եզրափակիչ փուլ): Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել երկրորդ փուլին, որը տեղի կունենա Երևանում՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում:

Մրցույթի առաջին փուլի պայմանները և հայտի ձևը կցված են:

Աշխատանքների և դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 23-ն է:
     Աշակերտների աշխատանքներն ու լրացված դիմում հայտը ուղարկել vozni.mrcuyt@gmail.com էլ.հասցեին:
     Դիմում հայտի և առաջադրանքներին կարող եք ծանոթանալ «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի ֆեյսբուքյան էջից, armedu.am կայքից կամ բլոգից https://vozni-mrcuyt.blogspot.am/p/blog-page_46.html:


     «Ոզնի» համակարգչային մրցույթի հեղինակ-կազմակերպիչներ Ռուզան Նիկոյան և Մարիաննա Թովմասյան
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4918 | 0 | 0
Facebook