Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՍՈՆԻԶՄԸ՝ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
14:45, հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ.
ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՍՈՆԻԶՄԸ՝ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ

Ոմն մի ուղեղից մոլոգար փորձեց ձևակերպել, թե ինչ ասելա արիացի. ՝՝ԱՐԻԱՑԻ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ՆԱ, ՈՎ ՀԱՎԱՏՈՒՄ Է ՀՈԳՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ՝՝:

Հիմա, աֆրիկյան մի ցեղ կա, որը մարդուն ուտելուց ու բխկալուց հետո հավատումա, որ իրա կերած մարդու մսի հետ էդ մարդու հոգին էլա կերել ու դրանով իրա հոգեկան ուժերը եռապատկելա՝ զարգացրելա: Հմի էդ մարդակեր ցեղը կարա՞ կոչվի արիացի: Ըստ ձևակերպման ստացվումա, որ՝ հա: Բայց եթե նման հավատով հասարակության առաջ ծառացած մի ինչ որ պրոբլեմ ու խնդիր կլուծվի, ուրեմն կարելիյա ամբողջ ուժերով, նույնիսկ առանց որևէ մեկին ուտելու՝ անվերջ հավատալ հոգու զարգացման գործընթացին: Բայց դրանից ի՞նչ կփոխվի, հարցականա:

Լավ, իսկ ով չի հավատում ՝՝ՀՈԳՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ՝՝-ին ովա՞, ի տարբերություն հավատացողի: Ստորակարգ ա՞... Բավականին պարզամիտ հիմարությունա, որը իրա համար որոշակի լսարանա ապահովում ու դրանով իսկ հերթական բաժանարար գիծնա անցկացնում հանրույթի մեջ:

Մի ուրիշ բացատրություն էլ լսեցի, բայց էս անգամ՝ մի ուրիշ մոլագարից: Ըստ դրա. ՝՝Արիացին՝՝ նայա, ում արդարության, ճշմարտության, բարու, գեղեցիկի ընկալումն ու ձգտումը էն աստիճանիյա, որ պատրաստա զոհաբերել իրա, նույնիսկ հարազատների կյանքը՝ արդարության, ճշմարտության, բարու ու գեղեցիկի համար՝՝:

Ըստ ձևակերպման, եթե ես իրավունք ունեմ մարդ ուտելը ընկալել որպես՝ ճշմարիտ, արդար ու գեղեցիկ ու բացի էդ էլ՝ օգտակար, ուրեմն լրիվ լավա: Ու հանուն էդ ընկալման ու հավատի բարոյապես լրիվ արդարացվածա իմ ազգականին անգամ ուտելու նպատակով զոհաբերելը:

Սու՛րբ հիմարություն:

Էհ, մասոններն էլ են հելբաթ նույն բանը ասում ու ասում են նաև՝ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ:

Մասոններն էլ ըսենց կոչվա ՝՝արիացիների՝՝ նման ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՀՈԳՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ՝՝, որոնց քրիստոնեական թևը իրանց համոզմունքների համար օգտագործումա Քրիստոսի կերպարը: Վերջինս մեռնում ու վերակենդանանումա առանց որևէ ռեանիմացիոն միջոցների, դեղերի ու բժշկական այլ հնարքների 33 տարեկան հասակում, եթե հավատանք ավետարանիչներին՝ երեք օրվա ընթացքում: Մասոնության մեջ 33 - րդ աստիճանը բարձրագույն աստիճաննա՝ գերմարդ դառնալու և գերլուսավորվածություն ստանալու ճանապարհին, ինչը սիմվոլիկորեն նույնականացվումա Հիսուսի մեռնելու ու հարություն առնելու տարիքի հետ: Մասոնը էդ արարողակարգում ձևականորենա մեռնում ու հարություն առնում: Որքան էլ ծիծաղելիյա, բայց իրանք նման անհեթեթ ծեսերի մեջով են անցնում: Ծեսը անցնելը պարտադիր բանա: Ծեսը իրանց միավորումա, մի տեղա հավաքում, ավելիյա ամրապնդում ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ պատկանելու զգացողությունը:

Բայց էս սաղ ձևակերպումները ծիծաղելի են, քանի որ երկիր մոլորակի վրա մեծ հավանականությամբ գոյություն չունի մի ընենց ազգ կամ սոցիում, որը չի ապրել նման տեսակ տարրական համոզմունքներով՝ հոգու, կամ հոգեկան աշխարհը անընդմեջ կատարելագործելու իդեալներով: Ու ըստեղ արդեն պարտադիր չի մարդկությանը էդ տարրական համոզմունքների հիման վրա բաժանել երկու մասի՝ ՝՝արիացիների՝՝ և ՝՝ոչ արիացիների՝՝, մասոնների ու ոչ մասոնների:

Բարու, գեղեցիկի, էսթետիկական ընկալումները անհատական և սույեկտիվ բնույթ են կրում ամեն մի մարդու համար ու դրանից չի կարելի հետևություն կատարել, թե տվյալ մարդը, կամ սոցիումը ՝՝ոչ արիացիյա՝՝ կամ էլ ՝՝արիացիյա՝՝:

Ստացվումա հետևյալ աբսուրդը. ընդեղ, որտեղ որ իրենց ոտքը չդրեցին ըսենց կոչված ՝՝արիացիները՝՝ տվյալ միջավայրում մարդիկ տեղյակ չեն եղել ո՛չ սեր կոչվածից, ո՛չ հոգու մասին, ո՛չ քաջության, ո՛չ էլ արդարության, ճշմարտության, բարու, գեղեցիկի ընկալումերի մասին… Անհնարա նման հիմար հայտարարության հետ համաձայնելը. քանի որ նման հասարակություններ չկան:

Եզրակացությունը հետևյալնա: Իշխանությունը միշտ էլ գաղափարական դաշտը հսկողության տակա պահելու, որպեսզի բթացնի մարդկանց, հատկապես՝ երիտասարդության բանականությունը, սարքելով իրա կարիքների ու վերարտադրության համար հավիտենական ստրուկներ:

Բոլշևիկների ժամանակ գոնե մարքս - լենինյան, թեկուզ շատ աբսուրդներով լի գաղափարախոսության տակ հայությունը բարգավաճում ու զարթոնք ապրեց, իսկ էսօրվա ՝՝անկախ՝՝ Հայաստանում ազգային գաղափարախոսության տակ՝ ունեզրկում ու թշվառություն: Դե, թող շարունակեն հայհոյել բոլշևիկներին:

Ազգայնական գաղափարախոսությունը արևմտականի դավանածնա, քանի որ ընդեղիցա էկել:

Քաղաքական առումով հայությունը բաժանվածա արևմտականների ու ռուսամետների:
     Ռուսամետի դիրքորոշումը պարզա ու հասկանալի. հայկական ինքնիշխանությունը ծնումա մենակ ՓԱԼԱՍՈԿՐԱՏԻԱ, հետևաբար էս տեսակ ժողովուրդների համար պետքա մենակ մի ուժեղ արտաքին ձեռ, որ բամփի գանգներին ու ասի՝ հերիքա ձեր մայմունություններին: Ես լրիվ հասկանում եմ ռուսամետներին, քանի որ ինքս էլ ռուսամետ եմ: Բայց եթե արևմտականը խոսումա անկախությունից, պտի հասկանաս, որ ինքը ուզումա մտնի Արևմուտքի թևի տակ ու ընդեղ քարշ գա: Ասում եմ քարշ գա, քանի որ արևմտականը մինչ օրս ձեն - ծպուտ չի հանել Արևմուտքից պարտքով փող մուրալու դեմ, իսկ Արևմուտքն էլ իրա առաջարկած կեղծ ՝՝ռեֆորմներով՝՝ մենակ մեծամեծ վնասներա հասցրել Հայաստանին: Բայց ոչ մի դեպքում ես Արևմուտքին չեմ մեղադրում, քանի որ հայկական ՓԱԼԱՍՈԿՐԱՏՆԵՐԸ իրանց ցեղային - ցեղակրոն բնույթով դավաճաններ են:
     Արևմտականը դեմագոգիկ կերպով առաջարկումա ՝՝ՌՍԻ ԼԾԻՑ՝՝ ազատագրել Հայաստանը, ու մոռանումա, որ հայը նախ և առաջ հայի հանդեպա լծի ներքո գտնվում, մանավանդ իրան կառավարող իշխանավորների լծի ներքո:

Սա եթե գիտակցեն, ապա այլևս չեն խոսի ՝՝օտարի լուծ՝՝ հասկացությունից: Էդ երբա՞ հայը հասկացել իրա ազգակցի ցավը ու պահանջները, նպատակները ու ապրումները… Հայը թող իրա ՆԵՐՍՈՒՄ ստրուկի ու ստրկատերի հոգեբանության հարցը լուծի… Բայց քանի որ չեն ուզում ներքին ստրկության հարցը լուծել, ուրեմն պտի խոսան արտաքին ստրկությունից, որ ներքին ստրկության հարցը երբեք չլուծվի:

Նժդեհական ու արիական իդեոլոգիաներն էլ լրիվ հարմար բան են էս տեսակ հարաբերությունների համակարգ ձևավորելու հարցում: Հայը հայի համար գել չի, եթե նժդեհականա, կամ՝ արիական - համարյա էսա ասում մերօրյա ազգայնականը: Բայց սատանան տանի, մարդու իրավունքնա ըլնել նաև ոչ նժդեհական, ոչ ֆաշիստ, ոչ արիացի: Բայց նժդեհականը համառումա. ՝՝Ով մեր հետ չի՝ մեր դեմա՝՝:

Նժդեհիզմն էլ, արիականությունն էլ, մասոնիզմն էլ պետքա արգելվեն օրենքով:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     15.03.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4125 | 0 | 0
Facebook