Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խրախուսվեցին երաժշտական գործիքներով

13:31, հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ.
Խրախուսվեցին երաժշտական գործիքներով
     Բյուրեղավանի արվեստի դպրոցը վերջին տարիներին փայլում է հաջողություններով: Գրեթե բոլոր՝ մարզային, հանրապետական միջազգային փառատոներին դպրոցի սաները հանդես են գալիս հրաշալի ելույթներով և վերադառնում ԳՐԱՆ ՊՐԻ կամ առաջին մրցանակներով: Արվեստի դպրոցի տնօրեն, ժողովրդական գործիքների անսամբլի ղեկավար Նարինե Զաքարյանի, ամբողջ կոլեկտիվի և սաների նվիրումի ու եռանդի շնորհիվ է, որ Բյուրեղավան համայնքն արժանանում է պատվավոր կոչումների: Մարտի 14-ին Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Ա. Գաբրիելյանի անվան դահլիճում տեղի ունեցավ «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի արդյունքների ամփոփումը, որին հաջորդեց երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու հանդիսավոր արարողությունը: Արարողությանը հրավիրված էր Բյուրեղավանի արվեստի դպրոցի ներկայացուցչական կազմը: Մերոնց ևս տրամադրվեց երաժշտական գործիքներ, քանի-որ 2017թվականի ընթացքում դպրոցի սաները ցուցաբերել են բարձր առաջադիմություն: Հանդիսությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ով իր խոսքում նշեց. «Երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու արարողությունն ինձ համար ամենահաճելին և պարտավորեցնողն է: Այստեղ հավաքվել են գերազանց առաջադիմություն գրանցած երեխաները, ինչպես նաև մանկավարժներ, ովքեր մեծ ներդրում ունեն իրենց սաների բարձր կատարողական հմտությունների, գեղարվեստական կրթության և զարգացման գործում»: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա: 2017 թվականի ծրագրով ձեռք բերված 13 անուն՝ 98 երաժշտական գործիքները կտրամադրվեն 46 ուսումնական հաստատությունների, որոնցից 4–ը՝ Բյուրեղավանի արվեստի դպրոցին՝ քամանչա, քանոն, բամբիռ, ուդ: Անդրադառնալով ծրագրի արդյունքներ
     ին, Արթուր Պողոսյանն այն գնահատեց արդարացված: Նախագիծը իրականացնում է «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը»:


    
    
     Բյուրեղավանի Քաղաքապետարան

    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3103 | 0 | 0
Facebook