Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նորոգվում և թարմացվում է ընդհանուր օգտագործման համայնքային գույքը

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
15:21, չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ.
Նորոգվում և թարմացվում է ընդհանուր օգտագործման համայնքային գույքը

Երևանյան բակերում, այգիներում, պուրակներում ու այլ վայրերում նախապես կատարված ստուգայցերի հիման վրա մեկնարկել և շարունակվում են ձմռան ընթացքում վնասված կամ կոտրված համայնքային գույքի վերականգնման ու թարմացման աշխատանքները: Մասնավորապես, վերականգնվում և թարմացվում են ինչպես «Երևան» ձուլվածքով նստարանները և փայտե աղբամանները, այնպես էլ մանկական խաղերը, մարզասարքերը, զրուցատաղավարները և գույքի այլ տեսակները: Այս գործընթացը ներառված է քաղաքապետարանի ամենամյա ծրագրերի ցանկում: 2018 թվականին մայրաքաղաքում նախատեսված է նորոգել 7836 միավոր գույք: Այս թիվն ըստ անհրաժեշտության կարող է մեծանալ:

Հարկ է նշել, որ այս տարի ևս մայրաքաղաքի փողոցները, հասարակական վայրերը, այգիներն ու ընդհանուր օգտագործման մյուս վայրերը կհամալրվեն «Երևան» ձուլվածքով նոր նստարաններով և փայտով երեսապատված աղբամաններով:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2250 | 0 | 0
Facebook