Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ԿԻՆԸ ՈՒ ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
14:13, կիրակի, 11 մարտի, 2018 թ.
ԿԻՆԸ ՈՒ ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Համեմատության համար բացեք պահարանը ու հաշվեք, թե որ սեռը ինչից քանի հատ ունի: Քանի մայկա, տռուսիկ, նասկի, կոշիկ, կուրտկա, բոթաս ու մնացած պարագաները: Եթե դնենք ու համեմատենք, կստացվի, որ Վ. Ժիրինովսկու ասածը` сапоги - шуба - պարամետրերով, կինը հազար անգամ շատա սպառում տղամարդուց:

Սա նորմալ բան չի կարելի համարել:

Էսօր առհասարակ ՍՊԱՌՈՒՄ կոչվածը գլոբալ իմաստով կանացի դեմք ունի: Հայտնի բանա, որ կիննա հանդիսանում սեքսուալ արարած, այլ ոչ թե՝ տղամարդը: Նա, ով խոսումա տղամարդու սեքսուալության մասին, կամ այլասերված գոմիկա, կամ՝ հիվանդա: Սեքսուալությունը բնորոշա մենակ կնգան ու վերջ: Առևտուրը էֆֆեկտիվ կազմակերպելու համար գովազդներում օգտագործվումա ճնշող մեծամասնությամբ կնոջ դեմքն ու մարմինը: Կնոջ սեքսուալությունը օգտագործվումա՝ սկսած աչքի տուշից, մինչև՝ տակաշորների գովազդը:

՝՝Գայթակղությունը ունի կանացի դեմք՝՝: էս պարզ իրողությամբ էլ շարժվում են գովազդային տեխնոլոգիաներ ստեղծողները:

Քանի որ կինը իրան կինա զգում՝ բացառապես պճնվելու, զուգվել - զարդարվելու ճանապարհով, կամա, թե՝ ակամա, կնոջ կողմից ապրանքներից ու ծառայություններից օգտվելը՝ սպառելը, ավելի մեծ տեղա զբաղացնում, քան՝ տղամարդու կողմից: Ովքե՞ր են էպիլյացիայի տարատեսակ միջոցներից օգտվում, կանա՛յք: Ովքե՞ր են քսմսվում տարատեսակ քիմիկատներով, որ սիրուն էրևան, կանա՛յք: Ովքե՞ր են ամեն սեզոնին, էն էլ մի քանի անգամ շոր - կոշիկ - հեռախոս փոխում, կանա՛յք: Փոխելու մի պատճառն էլ մեծամասամբ կանանց բնորոշ անփութության հետևանքնա: Մի ուրիշ ու գլխավոր պատճառն էլ կանանց էգային մտածողության՝ տղամարդկանց մշտապես հրապուրիչ, գայթակղիչ ու գրավիչ ներկայանալու մեջնա, որն էլ պատճառա դառնում քամելեոն ձկան նման գույներ փոխելուն, անընդհատ նոր երանգի ու նոր ոճի շորեր առնելուն:

Էդ արտահայտվումա անգամ կոսմետիկ միջոցներից օգտվելու մեջ: Էսօր աչքերը կապուտ քսեց, վաղը՝ սև, էսօր եղունգները կանաչ են ներկված, վաղը կլնի՝ կարմիր, իսկ մյուս օրը մատները ներկված կլնի մեկումեջ կարմիր ու կանաչ գույներով: Ու էս ամեն ինչը ֆինանսական որոշակի, ու նույնիսկ որոշ դեպքերում՝ զգալի ծախսեր են պահանջում: Ըստեղ արդեն նշանակություն չունի. կինը էդ իրա՞ գրպանովա փագում, թե՝ ամուսնու: Թեև նշանակություն ունի էն տեսակ կնոջ համար, ով իրա չաշխատելով հանդերձ թքած ունի, թե ինչ տեսակ դժվարությամբա տղամարդը վաստակում, բայց փոխարենը մենակ պահանջումա՝ սեփական կարիքների համար: Ըստեղ գլխավոր հարցը էդ՝ պճնվելու, նյութական հարստությամբ, իրեղենով, գույքով անիմաստ մրցավազքի մեջնա:

Հռոմեացի բանաստեղծ Պուբլիոս Օվիդիոսը ասելա. ՝՝Նույնիսկ ամենատգեղ կինը գիշերը հիասքանչա դառնում՝՝:

Մարդը կարճ ու կոնկրետ ասելա: Համա ասողին՝ լսողա պետք: Կնանիք լսելուց վատ են, դրա համար էլ տղամարդիկ ստիպված երբեմն ու որոշ կոնկրետ դեպքերում բարձր օկտավայից են սկսում իրանց խոսքը...

Համեմատեք նաև տղամարդու պահարանը:

Ակնհայտա, որ տղամարդկանց մեծ մասը բավարարվումա էրկու զույգ կոշիկ - շալվարով, առավելագույնը հինգ թե վեց հատ՝ մայկայով, ու մի տաս հատ՝ գուլպաներով: Ու որպես կանոն, տղամարդիկ հագնում են իրանց շորերն ու կոշիկները մինչև դրանք չեն քրքրվում բառիս բուն ու մենակ՝ բուն իմաստով: Մենակ էդ ժամանակ են տղամարդիկ համարում, որ ապրանքը սպառելա իրան ֆիզիկապես ու պետքա նորը առնել: Իսկ կանանց պահարանը եթե փորձես բացել՝ ուղղակի կթաղվես շոր - կոշիկների լավայի տակ: Անգամ ֆիլմերումա ծաղրվել կնոջ էդ բնածին հատկանիշը: Նայե՛ք թեկուզ ռեժիսոր Դենի Դե Վիտոյի ու Մայքլ Դուգլասի դերակատարմամբ ՝՝ՌՈՈՒԶ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ՝՝ (1989 թ.) ֆիլմը, որդեղ հերոսը կատաղության պահին սղոցումա իրա կնոջ ըսենց կոչված ՝՝հարստությունը՝՝ բարձրակրունգ կոշիկների հսկայական, թերևս հարուրների հասնող խայտաբղետ տեսականին: Կնոջ էս հատկանիշը մի տեսակ ավելորդ ապացուցումա, որ այնուամենայնիվ, հոգևոր արարած կոչվելու ավելի շատ ու մեծ իրավունքներ ունի տղամարդը, քան՝ կինը: Կինը նյութականը պաշտող արարածա: Համենայն դեպս, կանանց մեծ մասը բնույթով նյութապաշտ են: Կնոջ էս բացասական հատկանիշը ծանր հետևանքներա թողնում ողջ մոլորակի բնական ռեսուրսների վրա: Տարօրինակն էլ էնա, որ ֆեմինիստաբար մտածող կանանց կենդանասեր թևը զարմանալիորեն համատեղում են կենդանիների հանդեպ ՝՝հումանիզմը՝՝ իրանց ունեցած ու կենդանական կաշվից կարված 46 զույգ կոշիկների, վերարկուների հետ... Ինչևէ, կինը հենց նրա համարա կին կոչվում, որ տրամաբանական մտածողությունից մեծամասամբ թույլա ու էդ հարցում միշտա զիջել տղամարդուն: Մյուս կողմից էլբարոյական երկակի ստանդարտներից օգտվելը կնանոց սիրած գորձնա:

Վիճակը վատանումա նաև նրանով, որ էսօր պճնվելու արհեստական մրցավազքի մեջ են հայտնվել նաև տղամարդիկ՝ սկսած վրեքը օծանելիք ցանելուց մինչև քուրչուփալասի, կոշիկի դեզեր պահարաններում կիտելը: Սա նշանակումա, որ տղամարդը աստիճանաբար հեռանումա տղամարդկային բնույթից, սկզբունքներից ու հետզհետե հոգեբանորեն կնակերպա սկսում մտածել, ինչը ավելի մտահոգիչ բանա: Քաղաքակրթության ռեսուրսը էդ տղամարդկային մտածողություննա, իսկ էդ մտածողությունը մինչ օրս ասելա, որ տղամարդը աչքիյա ընգնում ու կնոջից տարբերվումա ոչ թե պճնանքով, այլ՝ տրամաբանական մտածողությամբ: Մինչ օրս տղամարդը չի հետևել իրա արտաքնին ոնց որ կիննա հետևում: Մինչ օրս տղամարդը մեծամասամբ թքածա ունեցել, թե գլխի վրա քանի մազա ծռվել գիշերվա քնից հետո, եղունգները ՊԵԴԻԿյուրված են, մայկայի վրա նռան բծեր կան անջնջելի թե չէ... Նույնիսկ որոշ դեպքերում ըլնելով անգամ փնթի, այնուամենայնիվ տղամարդը կարևորելա սեփական ներքին հոգեմտավոր զարգացումը, այլ ոչ թե՝ արտաքին պճնանքը:

Սա Երկիր մոլորակի մասշտաբով լուրջ խնդիրա ու եթե նման կերպ շարունակվի, եզրակացությունը մեկնա. ուրվագծվումա ռեսուրսների վերջը տալու տխուր հեռանկարը, որդեղ թիվ մեկ ռեսուրսի կորուստը էդ տղամարդկային, ոչ նյութապաշտ տեսակի փսիխոտիպի կորուստնա:
    
    
    
     Հեղինա՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     11.03.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2662 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ