Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Մարտի 8. կրկնակի տոն՝ կին վարորդների համար

16:27, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
Մարտի 8. կրկնակի տոն՝ կին վարորդների համար

Մայրաքաղաքում շարունակվում է տոնական ջերմ մթնոլորտը, որի մասնակիցն են դարձել նաև կին վարորդները: Երևանի քաղաքապետարանի և «STR ավտոսիրողների ակումբ» -ի նախաձեռնությամբ Ստեփան Շահումյանի անվան հրապարակի տարածքում մեկնարկել է ավտոռալիի մրցաշար:

Մինչ ավտոռալիի մեկնարկն ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Օրվա խորհրդով գործընկեր տղամարդկանցից շնորհավորանքներ ու ծաղիկներ ստանալուց հետո կանայք ապացուցել են, որ էքստրեմալ պայմաններում մեքենաներ վարելու տեսակետից չեն զիջում տղամարդկանց: Արշավի ընթացքում կայացել է ձևավոր վարման միաժամանակյա մրցույթ՝ 2-ական մեքենաների միջև: Ներկայացվել են նաև միջոցառմանը բնորոշ վարման մի շարք հնարքներ: Մարզաերաժշտական շոուն ադրենալինի մեծ չափաբաժին է ապահովել մասնակիցներին ու այս ամենին հետևող մարզասերներին: Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվել է ուրախ ռիթմերով, իսկ մասնակիցներին հնարավոր բժշկական օգնություն ցուցաբերելու և անվտանգության ապահովման նկատառումով տարածքում մշտական հերթապահություն են սահմանել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ և հրշեջ ծառայության անձնակազմերը, որոնց կարիքը, բարեբախտաբար, չի զգացվել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
457 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ