Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ՖԻԼՄ. ՝՝ՀԱՄԱԿՐԱՆՔ ՏԻՐԱԿԱԼԻՆ. ՎՐԵԺ՝՝, ռեժիսոր՝ ՊԱԿ ՉՀԱՆ ՈՒԿ 2002

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
14:07, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
ՖԻԼՄ. ՝՝ՀԱՄԱԿՐԱՆՔ ՏԻՐԱԿԱԼԻՆ. ՎՐԵԺ՝՝, ռեժիսոր՝ ՊԱԿ ՉՀԱՆ ՈՒԿ 2002

Հավանաբար նկատեցիք, որ ֆիլմում սպանության համար չկա ու չի գործածվում հրազեն: Հերոսների ձեռներում որպես սպանության զենքեր հանդես են գալիս՝ կտրող, ծակող, հարվածող միջոցները: Սա խոսումա հեռավորարևելյան մենթալիտետի մասին, ի հեճուկս էն պատմական փաստի, որ վառոդը հայտնագործվելա Չինաստանում... Կա էլեկտրականությամբ, բեյսբոլի փեդով, լանցետով, դանակով, բզերով խոցում, ծակում, արունաբացթողում, ջլերի կտրտում ու ըտենց շարունակ: Արժեքավոր ֆիլմա, բայց ոչ թե սպանության, այլ՝ խորը գաղափարական ու սոցիալական տեսանկյունից, որդեղ ուղղակիորեն բաց տեքստով սոցիալական հանցագործությունների ծնման պատճառ ու մեղավորա հայտարարվում ՆԵՈԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ, որը բերումա գլոբալիզացիայի լոկոմոտիվը՝ Ամերիկայի Միացյալ Պետությունները:

Մի կարևոր գիծ էլա ցույց տրվում ֆիլմում: Ցույցա տրվում, որ հանցագործության դրդողը ու կազմակերպիչը ԿԻՆԱ:

Ապացույցներ. մարդկանցից խաբեբայությամբ վիրահատության ճանապարհով երիկամներ գողացող ու սև շուկայում վաճառող հանցախմբի ղեկավարը տարեց կին էր: Իրա աշխատանքից զրկված հերոսին ֆաբրիկատիրոջ էրեխուն գողանալուն դրդումա հերոսի ընգերուհին: Ռեժիսորը մի տեսակ ուզումա ընդգծի, որ բոլոր հանցագործությունների տղամարդկանց դրդումա կինը:

Մի ուրիշ ու ավելի կարևոր բան էլ ցույց տվեց ռեժիսորը, որ էս նեոլիբերալիստական հարաբերությունների սիստեմի մեջ բոլորը պոտենցիալ զոհ են ու բոլորն են պատժվում՝ անկախ իրանց մեղսակցությունից: Հանցագործությունը իրա հերթին հանցագործությունա ծնում, որի վերջը չի էրևում... Փողոցում, անգործ ու անապրուստ վիճակում մարդկանց հայտնվելու հիմնապատճառը ընգածա գործատույին շնորհված անսահմանափակ լիազորությունների մեջ, ով ցանկացած թեթև առիթով իրավասույա նեոլիբերալ խաղի կանոններով դուրս շպրտի իրա մոտ որպես ժամկետային օգտագործման կենդանի առարկա աշխատող սևագործ բանվորին: Ըստեղ մարդ ստիպված իրա գոյությունը պահպանելու, հարազատի բժշկական կարիքները հոգալու նպատակով ինչ տեսակ խելահեղ քայլի՝ հանցագործության ասես որ չի դիմում, չնայած նպատակի վեհությանը՝ քրոջ կյանքը փրկելու՝ վիրահատելու համար: Ըստեղից էլ հետևանքները՝ գլխավոր հերոսի հիվանդ քրոջ ինքնասպան ըլնելը, փողոցում սեփական որովայնը լանցետով կտրտող մարդու ողբալիորեն հուսահատ վիճակը:

Գլխավոր հերոսի նպատակները ազնիվ էին ու ինքնազոհողությունը հանուն քրոջ ապրելու համար՝ սահմաններ չէր ճանաչում: Եղբայրը անգամ պատրաստա սեփական երիկամի վաճառքով տեսնել քրոջը ապրելուց: Բայց Էս տեսակ հարաբերությունների համակարգում բոլորը պատերազմի են դուրս գալիս իրար դեմ: Համենայն դեպս, գլխավոր հերոսի ընգերուհին՝ հանցագործության մտահղացման կազմակերպիչը, էսքանը հասկանում էր ու գունավոր թռուցիկներ էր բաժանում փողոցում էս տեսակ հարաբերությունների վերջ տրման համար: Ու սրա մասին հասցրեց անգամ ինֆորմացնել երիկամների հանցավոր վաճառքով զբաղվող հանցախմբին. բոլորը պետքա հասկանան, որ իրանք զոհ են:

Մի խոսքով, շեքսպիրյան դրամաների նման ծանր ֆիլմա, որդեղ ես կարողացա հաշվել առնվազն 8 դիակ:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     07.03.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1824 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ