Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի լեռներու սրնգահարը

15:58, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Հայաստանի լեռներու սրնգահարը

Այսօր մեր դպրոցի դահլիճը նոր շունչ էր ստացել, ողողվել ափիբուռ հայրենասիրությամբ: Հեղինակը 8-րդ դասարանի դասղեկ Ա. Պետրոսյանն էր, որի ստեղծագործական միտքն ու վառ երևակայությունը՝ շաղախված հայրենասիրությամբ, կարողացել էր բոլոր աշակերտների մեջ բացահայտել դերասանական ձիրքն ու վարպետությունը՝ բեմադրելով Համաստեղի «Հայաստանի լեռներու սրնգահարը»: Միջոցառումը նվիրված էր սփյուռքի հայությանը, հատկապես Ամերիկայի այն հայերին, ովքեր ծերացան՝ աչքերում ունենալով երկրի կարոտը, որ ապրեցին, երազեցին ու երազող դարձրեցին իրենց կյանքն իրական: Աշակերտների վարժ արևմտահայերեն խոսքը շատ տպավորիչ էր: Միջոցառումը կոչ էր՝ Ասել ո´չ արտագաղթին: Ինչպես ասել է Վիլյամ Սարոյանը. «Մեզանից շատերը ամբողջ աշխարհը պտտվելու են, բայց հասկանալու են, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ, քան հայրենիքը, ուրիշ ոչ մի տեղ չկա»: Մեր բոլորի երազները կապված են մեր հայրենիքի հետ, նրա թևերով թև ենք առնում ու թռչում, ուր էլ գնանք, միշտ նրա գիրկն ենք ետ դառնում: Այսօրվա միջոցառումը հայրենասիրական դաս էր նաև, կոչ՝ ետ դարձեք, հայեր, սա է Ձեր տունը...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5165 | 0 | 0
Facebook