Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

2018-ին նորաձև եղունգների լաքի գույները

Davit
Հեղինակ`
Davit
11:37, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
2018-ին նորաձև եղունգների լաքի գույները

Ինչպիսի զարդարանք ու նախշեր ճիշտ կլինի ընտրել 2018-ին ձեր եղունգներին շահեկան և գեղեցիկ տեսք տալու համար: 2018-ը այդ առումով թելադրում է իր անսովոր գաղափարներն ու կանոնները:

Այս հոդվածում կքննարկենք, թե եղունգների գունային գամմաներից, որ գույնն է առավել վառ այս սեզոնում: Ժամանակակից եղունգների լաքերի 2018-ի տրենդը եղունգների վառ կարմիր լաքն է: Այս տարբերակը այժմ առաջնահերթության գագաթնակետին է: Սեզոնի մյուս առաջատարներն են սպիտակ և դեղին գույները: Իսկ դիզայնի առումով նորաձև են փայլատված թավշյա տարբերակները, ալ փայլուն կարմիր գույնը և օբրեյի տարբերակը:

2018-ին նորաձև եղունգների լաքի գույները՝ կարմիր և սպիտակ մանիկյուր

Կարմիրի բոլոր երանգները նորաձև են՝ պայծառ կարմիրից մինչև մուգ կարմիր, բուրգունդին մոտ: Կարելի է նախշազարդել դասական կամ ֆրանսիական տարբերակով:

Առավել հասուն տարիքի համար նախընտրեք մուգ երանգներ, եթե եղունգները երկար են՝ հնարավոր են նաև նախշերի, քարերի օգտագործումն ու զարդարումը: Այս տարիքին առավել հարմար է փայլուն լաքերը, հնարավոր է նաև քամելեոն, ոսկե, արծաթե, նախշերի և հատվածների ներառում:

2018 տարվա նորամուծությունների շարքում լայնորեն օգտագործվում է սպիտակ մանիկյուրը: Դասականը միշտ նորաձև է, ուստի շատ աղջիկներ նախընտում են պարզ սպիտակ եղունգների հարդարանքը, նաև բաց սպիտակ գույնի տակից շեշտադրում են մուգ սպիտակով ֆրանսիական ոճը:

2018-ին նորձև եղունգների լաքի գույները ըստ տարվա եղանակների՝ գարնանը, ամռանը, աշնանը և ձմռանը

2018-ի աշնանը նորաձևության գագաթնակետը կլինի դեղին գույնը ինչպես նաև կարմիրը, շագանակագույնը, մուգ մանուշակագույնը: Եթե վառ գույները՝ սպիտակը, վարդագույնը, կապույտը, կանաչը, նեոնայինը, ինչպես նաև փայլուն երանգները նորաձև են լինելու 2018-ի ամռանը, ապա ձմռանը արդեն նախապատվությունը տրվելու է մուգ, «փոշոտ» -թավշյա երանգներին, մոխրագույնին: 2018-ի ձմռանը հատկապես նորաձև կլինի մուգ կապույտը, մուգ կարմիրը և սպիտակը: Բոլոր վառ գույները, հատկապես վաղ գարնանը բնորոշ բույսերի և ծաղիկների երանգները կբնութագրեն և կհամապատասխանեն 2018-ի գարնանը նորաձև եղունգների լաքերին:
    
    
     Ամբողջական հոդվածը այստեղ՝ Colores de esmalte de uñas 2018


    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
765 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ