Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կրակոցներ Երևանում: Կրակողը աղջիկ է:

Քրեական լրահոս
Մամուլի խոսնակ`
Քրեական լրահոս
20:42, կիրակի, 04 մարտի, 2018 թ.
Կրակոցներ Երևանում: Կրակողը աղջիկ է:
     փետրվարի 26-ին, ժամը 01։20-ի սահմաններում ստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ոստիկանության նորքի բաժանմունքի ծառայողների (բաժանմունքի պետ Ասատրյանի) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով ոստիկանության Նորքի բաժանմունք են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 30-ամյա Արմեն Խաչատրյանին 32-ամյա Գեղամ Ավագյանին, 35-ամյա Արմենակ Վարդանյանին, Գյումրի քաղաքի բնակիչներ, 27-ամյա Ազատ Վարդանյանին, 29-ամյա Ռուդիկ Մարգարյանին, 34-ամյա Ռոլանդ Գրիգորյանին, Վրաստանի Ախալքալաք քաղաքի բնակչներ 35-ամյա Կոլյա Սերոբյանին 27-ամյա Արտյոմ Սարգսյանին: Հետախուզում է հայտարարվել Գյումրի քաղաքացիներ Գալուստ Վարդանյանի և Գեղամ Նազարյանի և Վրաստանի քաղաքացուհի Երանուհի Կեմուլարիաի հանդեպ: Ոստիկանության տեղեկություններով վերջիններս բերման են ենթարկվել Նորքում գործող Նորք Ռեզիդենս հյուրանոցային համալիրից:
     Պարզվել է, որ նշված անձինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիճաբանել են աշխատակազմի հետ, բացահայտ խուլիգանական պահվածքով տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել տնօրինությանը և խաթարել կենտրոնի բնականոն աշխատանքը: Գալուստ Վարդանյանը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
     Բարեբախտաբար, կրակոցների ադյունքում զոհեր չկան, որը ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում է եղել, որ վիճաբանությունն ու կրակոցները շարունակություն չեն ունեցել՝ նրանց դեպքի վայր օպերատիվ ժամանելու արդյունքում: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: ոստիկաններին չի հաջողվել հայտնաբերել հանցագործության գործիք` ատրճանակը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2036 | 0 | 0
Facebook