Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Գարնանային արձակուրդը դպրոցներում կմեկնարկի մարտի 19-ին

16:35, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
Գարնանային արձակուրդը դպրոցներում կմեկնարկի մարտի 19-ին

Հայաստանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդը առաջին դասարանցիների համար կմեկնարկի մարտի 19-ին և կտևի մինչև ապրիլի 1-ը ներառյալ:

«Արմենպրես» -ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:


    

«Համաձայն պլանի՝ երկրորդից տասներկուերորդ դասարանի աշակերտներին գարնանային արձակուրդը կտրամադրվի մարտի 26-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ», -ասաց Մակյանը:

Ըստ կարգի՝ դպրոցները կարող են գարնանային արձակուրդի համար հատկացված օրերը միացնել ձմեռային արձակուրդին: Նախարարությունում այդպիսի դիմումներ եղել են դեռևս դեկտեմբերին: «Մայրաքաղաքից և մարզերից 13 դպրոցներ գարնանային արձակուրդը միացրել են ձմեռայինին: Պատճառները եղել են տարբեր, օրինակ՝ ջեռուցման խնդիրները», -ասաց Մակյանն ու հավելեց, որ այդ դպրոցների աշակերտներն այս տարի գարնանային արձակուրդ չեն ունենա:

Գարնանային արձակուրդ չունեցող դպրոցներից են Երևանի 17 և 16 հատուկ դպրոցները, Տեսողության խանգարմամբ երեխաների հատուկ դպրոցը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի մանկավարժական համալսարանի ավագ դպրոցները, Կարբիի միջնակարգ դպրոցը, Մեծամորի ավագ դպրոցը, «Փոքր Մհեր» կրթահամալիրը և մի քանի այլ դպրոցներ:
    
    
    
     https://168.am/2018/03/01/915253.html

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1630 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ