Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

խորհրդաժողով «Համայնքային սոցիալական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունն ու հրատապությունը» թեմայով

12:52, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
խորհրդաժողով «Համայնքային սոցիալական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունն ու հրատապությունը» թեմայով
     Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ներկա է գտնվել «Համայնքային սոցիալական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունն ու հրատապությունը» թեմայով խորհրդաժողովին, որը գլխավորում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Խորհրդաժողովին մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերը, Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, փոխմարզպետներ, շուրջ 60 համայնքների ղեկավարներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
     «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագիրն աջակցում է տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրմանը:
     Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ նախարար Լոքյանը շնորհակալություն է հայտնել ծրագրին աջակցող կազմակերպություններին, որոնք նախարարության հետ ակտիվ աշխատանք են տանում առաջադրված խնդիրները լուծելու համար: Նախարարի խոսքով, համայնքների պարտականությունն է աջակցել և սատարել բնակչության սոցիալապես անապահով շերտերին, սակայն դա հնարավոր չի լինի իրականացնել, եթե հենց համայնքներում չլինեն ոլորտի հիմնախնդիրներին քաջատեղյակ մասնագետներ։ «Մենք ոչինչ չենք խնայելու համայնքային սոցիալական ծառայողների վերապատրաստման, նրանց մասնագիտական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան հասցեական և թիրախային աջակցություն ցուցաբերել մեր բնակիչներին։ Սոցիալական ծառայողները համապատասխան հարցաթերթիկների, չափորոշիչների և աշխատանքի կազմակերպման կանոններին հետևելով պետք է վեր հանեն ոչ միայն համայնքի առանձին բնակիչների, այլև ընդհանուր համայնքի առջև ծառացած սոցիալ- տնտեսական հիմնախնդիրները» , -ասել է Դ. Լոքյանը։

Ավարտելով իր խոսքը՝ նախարարը հույս է հայտնել, որ այս ուղղությամբ կազմակերպված աշխատանք կատարելու դեպքում մենք շատ շուտով կկարողանանք ցանկալի արդյունք ապահովել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը նույնպես իր խոսքում կարևորել է համայնքի ղեկավարների և համապատասխան միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովի անցկացումը, ինչը հնարավորություն է ընձեռում ոլորտով զբաղվող համապատասխան նախարարություններին հստակեցնել խնդիրները և շարունակել ոլորտում սկսված փոփոխությունները:

Իր հերթին USAID-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դեբորա Գրիզերը վերահաստատել է համայնքային սոցիալական ծառայության համագործակցության խորացման հանձնառությունը և հավաստել, որ քրտնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հայտնաբերել ոլորտում առկա համակարգային բացերը և համայնքներում մատուցել արդյունավետ սոցիալական ծառայություն։
     «Մեծ նշանակություն ունի անհրաժեշտ մարդկային կապիտալի ձևավորումը, ովքեր պետք է կարողանան հայտնաբերել, կանխարգելել և արդյունավետ սոցիալական ցանցերի միջոցով լուծել համայնքային նշանակության սոցիալական հարցերը» , - նշել է տիկին Գրիզերը։

Վորլդ Վիժենի հայաստանյան ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, կարևորելով համայնքային սոցիալական ծառայողի ինստիտուտի ներդրումը, արձանագրել է, որ սոցիալական ծառայողը կկարողանա փոխել ոչ միայն մեկ ընտանիքում առկա սոցիալական խնդիրները, այլև կձևավորի համայնքի սոցիալական միջավայրի նոր մշակույթ, ինչը կարևոր գործիք կդառնա համայնքների ղեկավարների համար։

Խորհրդաժողովի ավարտին մասնակիցները վերհանել են խնդիրները, հստակեցրել առաջիկա աշխատանքի ուղղությունները և վստահեցրել, որ շարունակելու են համագործակցությունը համայնքների հետ՝ սոցիալական ծառայությունների ինստիտուտի ներդրման և զարգացման նպատակով:
    
     http://www.mtad.am/hy/news/item/2018/03/02/mtad5289/
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
964 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ