Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Խելագարի պես սիրում եմ կյանքը. Ֆլորա Աշուղբաբյան

21:48, ուրբաթ, 02 մարտի, 2018 թ.
Խելագարի պես սիրում եմ կյանքը. Ֆլորա Աշուղբաբյան


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Զրուցակիցս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Ֆլորա Աշուղբաբյանն է:
    
    
     1.Առավոտյան օրը սկսում եմ…

-Դառը սև սուրճով


    

2.Եթե շոկոլադ, ապա...

-Միանշանակ կիտ-կատ /ժպտում է/


    

3.Ու՞մ հետ կկիսես քո կիտ-կատը

-Ոչ մեկի

4.Երբեք չեմ ուզենա ինձ նվիրեն…

-Խամյակ


    

5.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո…

-Ուզում եմ անպայման հանդիպել սառնարանի հետ, բայց հետո ինքս ինձ հետ եմ պահում այդ հանդիպումից /ծիծաղում է/


    

6.Կուզենամ…

-Ավարտական աշխատանքիս պաշտպանությունը գերազանց հանձնեմ /ժպտում է/


    

7.Ասա ինձ չես կարող և, ես…

-Կապացուցեմ, որ դու սխալվել ես, ես կարող եմ և վերջ


    

8.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք

-Երբեք չեմ ուտի խաշ և հավի ճուտ


    

9.Ես մարգարե չեմ, բայց...

-Կարծում եմ` մեր երկրում ամեն ինչ լավ է լինելու


    

10.Ձեր ամենասիրելի հեղինակը

-Ամեն հեղինակ, հետաքրքիր է յուրովի, բայց ինձ համար մի քիչ առանձնահատուկ հեղինակ կնշեմ Ջեյն Օսթինին:


    

11.Ձեր առաջին բջջային հեռախոսը

-Samsung....էնքան վաղուց էր կոնկրետ մոդելը չեմ հիշում /ծիծաղում է/


    

12.Ձեր թաքնված տաղանդը

-Ես դերասանուհի եմ, չգիտեի՞ր Սիլվի /ժպտում է /


    

13.Եթե կարողանամ…

-Եթե չկա, կկարողանամ հասնել նրան, ինչին ձգտում եմ.իմ նպատակներն ու երազանքներն ինձ են սպասում


    

14.Կուզենայի ապրել այնտեղ, որտեղ…

-Որտեղ կա հանգստություն, ներդաշնակություն և որտեղից երևում է հրաշալի ապագա


    

15.Ես Ֆլորա Աշուղբաբյանն եմ, ես…

-Խելագարի պես սիրում եմ կյանքը իր մեծ ու փոքր հարվածներով, բայց միաժամանակ հրաշալի երևույներով հանդերձ

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2277 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ