Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ներկայացվել է ֆինանսական կրթության տարրերի ներդրումը

17:25, ուրբաթ, 02 մարտի, 2018 թ.
Ներկայացվել է ֆինանսական կրթության տարրերի ներդրումը
    
Արմենակ Դարբինյանի գլխավորությամբ, քանի որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդիսանում է ծրագրի բովանդակային, իսկ Կենտրոնական բանկը՝ իրականացման և ֆինանսական պատասխանատուն: ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկին՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում վերջինիս հետ համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա՝ այն որպես օրինակ զարգացնել նաև այլ ուղղություններով, քանի որ ընտրված ձևաչափը, ըստ Լևոն Մկրտչյանի, շատ արդյունավետ է: Նախարարն անդրադարձել է նաև այն հարցին, թե փորձնական ծրագրի արդյունքը որքանով կարող է կիրառելի լինել համընդհանուր ներդրման պարագայում: Լևոն Մկրտչյանը խոսել է նաև Մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերում ֆինանսական կրթության բաղադրիչի ներդրման հնարավորության մասին:
     Նշենք, որ փորձնական ծրագրում ընդգրկված է 2-11 դասարանների շուրջ 1600 սովորող: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 13 դպրոցի 46 ուսուցիչ, հաստատվել են վերոնշյալ առարկաների փորձնական չափորոշիչները և ծրագրերը, ուսուցիչների վերապատրաստման մոդուլը: Շուտով պատրաստ կլինի նաև ուսուցիչների ձեռնարկը: Ծրագրի շրջանակում մեթոդական աջակցություն է ցուցաբերվել ուսուցիչներին, իրականացվել են դասերի դիտարկումներ, ձևավորվել են ֆոկուս խմբեր: Փորձնական ծրագրի նպատակն է գնահատել սովորողների և ուսուցիչների շրջանում դրա ազդեցությունը, արձանագրել հաջողությունները և դժվարությունները, սահմանել առաջնահերթություններ՝ բովանդակային բոլոր նյութերի վերանայման փուլում: Ակնկալվում է, որ առաջիկայում կիրականացվի մշակված փաստաթղթերի վերանայում, դասընթացավարների վերապատրաստում (TOT), ուսուցիչների դասընթաց, ինչպես նաև մոնիթորինգ և գնահատում: 2018 թվականի սեպտեմբերից նախատեսվում է ծրագիրն իրականացնել ևս 350 դպրոցում:


    
     ՀՀ կրթության և գիտության նախարարություն


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
779 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ