Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՆԴԻՊՈւՄ

11:05, ուրբաթ, 02 մարտի, 2018 թ.
ՀԱՆԴԻՊՈւՄ
    
    

Համբուրվեցին Մա՜հն ու Կյա՜նքը-

Մեկը սա՜ռն էր մյուսը՝ տա՜ք,

Չէ՜, սխալվեցի՜ք -

Մա՜հն էր տաքը, Կյանքը՝ սա՜ռը ու դաժան:


    

Կյանքը ասաց. – Զգո՜ւյշ, շա՜տ ես տաք,

Սի՜րտս ու հոգիս այրեցիր,

Մահը ասաց. – Նման Կյա՜նքը

Միայն ի՛նձ է արժանի:


    

Գրկեց Կյանքին, իրեն սեղմեց -

Կյանքը սա՜ռն էր գորտի պես,

Մահը Կյանքի՜ց սարսուռ քաղեց՝

Գրկից Կյանքին բաց թողեց:


    

Հանդիպեցի՜ն, պա՜հն էր այդպես-

Մի սա՜ռը Կյանք, մի տա՜ք Մահ,

Չհասկացվե՜ց ո՞վ ում հաղթեց

Ո՞վ մնաց, ո՞վ հեռացավ:


    

Կյանքը հաճախ սա՜ռն է լինում,

Դա՜ռը, դաժա՜ն մի քի՜չ բիրտ,

Մի՛շտ էլ Կյա՜նքն է Մահին խեղդում,

Բնությունով իր կոպիտ:


    

Հո՜գ չէ, թե որ համբուրվում են

Մա՜հն ու Կյա՛նքն՝ այս աշխարհում,


    

Կյանքի դաժան պահվածքի՜ց է

Մա՛հը Կյանքից սարսափում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2977 | 0 | 0
Facebook