Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ադրբեջանցիները Հաագայում հապշտապ որոշել են բողոքի ցույց անել Հայաստանի դեսպանատան դիմաց

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
21:22, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ.
Ադրբեջանցիները Հաագայում հապշտապ որոշել են բողոքի ցույց անել Հայաստանի դեսպանատան դիմաց
    

    

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    

27.02.2018 /Նրանք Հաագայի մեր դեսպանատան մոտ


     Հաագա 27 փետրվարի: Թուրք-իսլամական մշակութային ֆոնդը Ադրբեջանաթուրքական բարեկամության միության հետ, որի հետևում է կանգնած Նիդերլանդներում հայատյացության համար դատապարտված տխրահռչակ Իլհան Աշկինը, համատեղ. Հաագայի հայկական դեսպանատան դիմաց կազմակերպել էին ցույց, պահանջով, որ արդարադատության առջև պատասխան տան Խոջալուի կոտորածի մեղավորները:

Հենց այս նույն օրը Ամստերդամում տեղի է ունեցել Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի արտահերթ համագումարը: Պատկերացնու՞մ եք ' ԱՐՏԱՀԵՐԹ, ու այդ միջոցառմանը մասնակցել են ոչ ավել, ոչ պակաս Ալիևի հանրային եւ քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը, Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը եւ այլ հյուրեր: Հասանովը ելույթ է ունեցել ծրագրային բնույթով` ընդգրկելով իրենց սփյուռքի եւ ԶԼՄ-ների զարգացման բոլոր ոլորտները: Եվ ահա ճիշտ պահին, ինչպես Աշկինն է իր ֆեյսբուքյան էջում գրել, ''հաջողվեց 1 ժամվա ընթացքում'' հավավաքել մարդկանց մի խմբի և դեսանտ իջեցնել Հայաստանի դեսպանատան մոտ:

Դատելով այս աղբյուրների հրապարակած լուսանկարներից, թուրքական, թուրքմենական և ադրբեջանական դրոշներով ու մի ցուցապաստառով հազիվ 15-20 հոգի տարիքով մարդիկ են հավաքվել, երևի հարկադիր բերմամբ: Նրանք մի քանի րոպե կանգնել են Հայաստանի դեսպանության հակառակ 2 փողոց այն կողմ' մայթին, միմյանց հետ զրուցել ու իրենց գործը ավարտված համարելով' թողել հեռացել են:

Ինչպես երևում է Իլհան Աշկինի Նիդերլանդների Ալմելոյի դատարանի կողմից դատապարտումը, զսպաշապիկի դեր է խաղացել ադրբեջանաթուրքական տանդեմի համար:

«Նիդերլանդական Օրագիր»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3275 | 0 | 0
Facebook