Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոլանդահայ կազմակերպությունները պայքարելու են որպեսզի կառավարությունը ճանաչի հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
21:08, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ.
Հոլանդահայ կազմակերպությունները պայքարելու են որպեսզի կառավարությունը ճանաչի հայոց ցեղասպանությունը
    

    
  • 23 фев, 2018 в 21: 50

    

Մամլո Հաղորդագրություն
     Հոլանդահայ կազմակերպությունները շարունակելու են իրենց պայքարը,
     որպեսզի Նիդերլանդների կառավարությունը ճանաչի հայոց ցեղասպանությունը

Հաագա, 22 փետրվարի 2018 թ. – Այսօր Հոլանդիայի խորհրդարանը 142 կողմ և 3 դեմ ձայներով ընդունեց Քրիստոնեական Միության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի երկու բանաձևը: Բանաձևերից մեկը արտահայտում է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ ճանաչումը: Իսկ մյուս բամաձևը դիմում է կառավարությանը այս տարի, ինչպես նաև յուրաքանչյուր 5-ամյակ նախարարի մակարդակով Հայաստանի մայրաքաղաք Երևան ուղարկել կառավարության մի ներկայացուցիչ ապրիլի 24-ին մասնակցելու Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը:
     Բոլոր կուսակցությունները կողմ քվեարկեցին այս բանաձևերին, բացի հոլանդաթուրքական «Դենք» խմբակցությունը:
     Կառավարությունը կքննարկի Երևանում հիշատակի արարողությանը մասնակցելու մասին հարցը համաձայն խորհրդարանի որոշումներին և նամակով կտեղեկացնի խորհրդարանին:
    
     «Ազատության համար Կուսակցության» պատգամավոր Ռայմոնդ դե Ռոնը նույնպես ներկայացրեց բանաձև, որտեղ առաջարկվում էր, որ կառավարությունը այլևս չպետք է խոսի «Հայոց ցեղասպանության հարցի» մասին, այլ պարզապես օգտագործի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Այս բանաձևը չընդունվեև, քանի որ կոալիցիոն խմբակցությունները, ինչպես նաև «Աշխատանքի կուսակցություն» և «Դենք» խմբակցությունները դեմ քվեարկեցին: Այս բանաձևին կողմ քվեարկեցին` «Ազատության համար կուսակցությունը», «Սոցիալիստական կուսակցությունը», «Բարենորոգված քաղաքական կուսակցությունը», «Ձախ Կանաչ կուսակցությունը», «50+ կուսակցուտյունը», «Կենդանիների համար կուսակցությունը» և «Ժողովրդավարության ֆորումը»:
     Արտգործ նախարարը Կաախը եղել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա։ Նա ցուցաբերեց համակրանք հայերի նկատմամբ, որոնցից շատերին նա ծանոթացել է իր աշխատանքի բերումով։ Նախկինում նա մի քանի անգամ առիթ է ունեցել մասնակցելու ոգեկոչման արարողություններին։
    
     Չնայած դրան, նա պաշտպանեց իշխանության դիրքորոշումը, որ նպատակահարմար է օգտագործել «Հայոց ցեղասպանության հարցը» արտահայտությունը: Ըստ նրա հայոց ցեղասպանությունը չի համապատասխանում հոլանդական կառավարության երեք չափանիշներին, որպեսզի «ցեղասպանություն» կոչվի։ Այդ չափանիշներն են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր ուժ ունեցող հայտարարությունը, միջազգային իրավական կամ քրեական դատարանի վճիռը և գիտական հետազոտություններից բխած միանշանակ եզրակացությունները: Այս դիրքորոշումն ըստ կառավարության կիրառելի են միայն «այժմեական իրադարձությունների» նկատմամբ, սակայն հակասական է, որ կառավարությունը նույն չափանիշներն է կիրառում պատմական իրադարձությունների նկատմամբ, ինչպիսին է օրինակ Հայոց ցեղասպանությունը:
    
     Մի խումբ հայեր, որպես հանդիսատես ներկա էին քննարկումների դահլիճում: Երկու անձինք հեռացվեցին դահլիճից, քանի որ նրանցից ձուրաքանչյուրը կրում էր շապիկ, որի վրա տեսանելի գրված էր «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը» տեքստը:
    
     Հոլանդահայ կազմակերպությունների արձագանքը
     Համագործակցող հայկական կազմակերպությունները ողջունում են խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ ճանաչմումը և հոլանդական նախարարի ներկայությունը ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Երևանում ապրիլի 24-ին, նկատի ունենալով, որ դա կարելի է համարել Հոլանդիայի կառավարության կողմից հայոց ցեղասպանության թաքնված ճանաչում:
    
     Այնուամենայնիվ, Համագործակցող հայկական կազմակերպությունները կշարունակեն պնդել, որ կառավարությունը հնարավորինս շուտ ճանաչի և բացահայտորեն օգտագործի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:
    
     Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ

     Copyright © 2018 Hay Tad Nederland, All rights reserved.
    
     This mail comes to you within the framework of activities by Hay Tad Nederland. If you are not interested in receiving our mail please let us know and you will be removed from our list. If you know other people who might be interested in receiving our mail, please send us their e-mail address.
     Please send your reactions to: info@haytad.nl
    
     Want to change how you receive these emails?
     You can update your preferences or unsubscribe from this list
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2188 | 0 | 0
Facebook