Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ծույլ անբանին ինչպես ստիպել, որ աշխատի

10:28, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ.
Ծույլ անբանին ինչպես ստիպել, որ աշխատի

Անգլիացի նշանավոր բնախույզ Հենրի Կավենդիշը մի անգամ իր լաբորատորիայում մի արտասովոր գիտափորձ է կատարում. նա երկու հաղորդիչների միջև ապակյա ձողիկ էր ներզոդել ու համառորեն ջանում էր լեյդենյան տարայից էլեկտրական լիցքն այդ ապակյա անոթի միջով մի հաղորդչից մյուս հաղորդչին փոխանցել: Որքան էլ զարմանալի է, բայց փորձի ընթացքում պարզվում է, որ եթե ապակին ինչպես հարկն է շիկացվի, ապա լիցքն ազարտորեն «կհոսի» այդ պատնեշի միջով: Գիտափորձի արդյունքից ոգևորված աշակերտները գիտնականին խորհուրդ են տալիս անպայման հոդված հրապարակել կատարված բացահայտման վերաբերյալ:

- Դա ոչ մեկին էլ չի հետաքրքրի, - պատասխանում է Կավենդիշը, - ախր ես ընդամենը ուզում էի պարզել, թե հնարավո՞ր է արդյոք ծույլ անբանին ինչ-որ մի կերպ հարկադրել, որ աշխատի, ջանք գործադրի: Գիտափորձը պարզեց, որ կարելի է: Միայն թե անհրաժեշտ է նրան անսովոր, շիկացման աստիճանի հասնող ծայրահեղ ծանր պայմանների մեջ դնել…

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2691 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ