Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայրենի լեզվի օրը նշվեց Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում

17:42, կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
Մայրենի լեզվի օրը նշվեց Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում

Փետրվարի 21-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է իբրև Մայրենի լեզվի օր, և այդ կապակցությամբ «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ը կազմակերպել էր իր հերթական միջոցառումը: Դրա շրջանակներում կենտրոնի երեխաներն ու աշխատակիցները այցելեցին #Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:
     Այստեղ նրանք ծանոթացան հայոց գրերի պատմությանը, դիտեցին Մատենադարանում պահպանվող հին ձեռագիրի եզակի նմուշները, ծանոթացան հայ հին մանրանկարչների աշխատանքին:

Երեխաները մեծ հիացմուքով էին դիտում եզակի նմուշները և ունկնդրում էքսկուրսավարի բացատրությունները: Այցելությունը չափազանց կարևոր բնույթ էր կրում` թե՛ հաշվի առնելով Մայրենիի նկատմամբ նորօրյա սերնդի մոջ պատկառանք սերմանելը, թե՛ հայոց գրավոր և հոգևոր մշակույթի հետ նրանց ծանոթացնելու նշանակությունը: Եվ այդ առումով Մատենադարան կատարված այցելությունը կրում էր կրթա-դաստիարակչական բնույթ` քաղաքացիական հասարակության ձևավորման ու մեր պետության արժանավոր քաղաքացիներ դաստիարակելու նպատակով:
    
    
    
    
     Աբովյան-իմ քաղաքը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3449 | 0 | 0
Facebook