Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԱՐԴԸ, ՓՈՂԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
17:14, կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
ՄԱՐԴԸ, ՓՈՂԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
    
՝՝...Խղճուկ է կյանքդ, իգեմոն, ― և այստեղ խոսողն իրեն թույլ տվեց ժպտալ՝՝։

    
(Մ.Ա. Բուլգակով, Վարպետը և Մարգարիտան)

    
Աշխարհում ահագին միլիոնատերեր կան ու ոչ պակաս շատ՝ միլիարդատերեր: Բայց անհոգ ապրող մարդիկ քիչ կքթնես: Անհոգ էն իմաստով, ինչը վերաբերումա նյութական բաներին՝ շատ փող, շատ գույք, շատ` ամեն տարի կամ ամեն ամիս փոխվող ավտո, և նման բաներ:

    
Ընդ որում, միլիարդատերն էլ, միլիոնատերն էլ անընդհատ մտահոգված են, թե իրանց միլիարդները, կամ՝ միլիոնները, ո՞նց բազմապատկեն, ո՞նց հավելյալ եկամուտ ավելացնեն սպեկուլյատիվ խառնիճաղանջ գործարքների մեջ, որ էղած միլիարդի ու միլիոնի վրա մի զրո ու մի հնչուն թիվ ավելանա: Նկատենք, որ միլիարդատերն էլ, միլիոնատերն էլ, հասարակ, սովորական վաստակով ապրող մարդն էլ հագնումա մի քիչ թանգ ու մի քիչ էժան, բայց՝ կոշիկը, խմումա մի քիչ թանգ, մի քիչ էժան՝ թույնը ալկոհոլային խմիչքները, ծխումա մի քիչ թանգ, մի քիչ՝ էժան ծխախոտը, որը վերջին հաշվով նույն նարկոտիկնա որ՝ կա... Ուտումա մի քիչ փափուկ, մի քիչ ճլոտ՝ միսը, իրա, ըսենց ասած՝ ՝՝մի կտոր՝՝ հացը՝ անհրաժեշտ քանակի ճարպերով, վիտամիններով ու ածխաջրերով հագեցած սնունդը, որ իրանց ֆիզիկական գոյությունը պահպանեն: Էսքան բան: Տարբերություններն էլ մեծ չեն կյանքի որակի առումով: Խոսքը կարա վերաբերի ընդամենը մասշտաբներին, որը մարդկային պահանջմունքների բավարարման տեսանկյունից որոշ դեպքերում հասնումա աբսուրդի: Թե ու՞մ կյանքնա հետաքրքիր, միանաշանակ պատասխանելը դժվարա: Ամեն մարդ մի ինչ որ բանի մեջա հետաքրքիր տեսնում իրա կյանքը:

    
Համեմատության համար կարելիյա բերել Իսահակ Նյուտոնի օրինակը, ով իրա բնակության տեղից կյանքի մեջ, որքանով որ հայտնիյա նրա մասին, մի քանի տասնյակ կլիոմետր շառավղով չի հեռացել իրա տնից, բայց էն աստիճանա տարված էղել իրա գիտական աշխատանքով, որ կյանքը նվիրելա մի քանի օրենք բացահայտելու գորձին, որոնք էսօր կոչվում են հե՛նց նրա անունով:

    
Կամ ավելի հետ գնանք ու վերցնենք Դիոգենեսին, ով ապրում էր տակառի մեջ ու նույնիսկ թափեց իրա վերջին ունեցած բաժակը՝ համոզված ըլնելով, որ էդ էլ իրան պետք չի ջուր խմելու համար ու կարա ձեռի ափով խմի: Էս Դիոգենեսի կերպարը անգամ ասկետ հասկացության մեջ չի տեղավորվում:

    
Միլիարդատիրոջ ու միլիոնատիրոջ կյանքն էլ կյանք չի:
Մա՞րդ էլ ամեն օր քնի - արթնանա ու որևէ նոր բան աշխարհի գաղտնիքներից չհասցնի իմանա, չճանաչի աշխարհի հարատևման օրենքները, բայց փոխարենը իրա ժամանակի վիթխարի մասը ծախսի մենակ՝ փող դիզելու գործարքների, հանդիպումների, բանակցությունների անվերջանալի պատվերների, զանգերի վրա.. Ու էս ամենը մենակ՝ փողի, շատ փողի, շատ եկամտի համար, որի գրեթե հալալ կեսը մուծվումա պետբյուջե: Ըստեղ փիլիսոփա Դիոգենեսը ջախջախիչ հաշվով իրա ԱԶԱՏՈՒԹՅԱՄԲ հաղթումա ցանկացած միլիորդատիրոջ ու ցանկացած միջին խավը ներկայացնողի, անգամ՝ ցանկացած աղքատի, ով մտածումա թե ոնց միլիարդատիրոջ նման ապրի:

    
Չնայած մի ուրիշ իրողություն էլ կա, որ գիտության ու գիտնականի կյանքը կազմակերպելու համար փողը շատ կարևոր ՄԻՋՈՑԻ դերա խաղացել: Միգուցե միջոցը պետք չի հակադրել նպատակին ու էդ դեպքում չենք կորցնի մեր ՆԵՐՔԻՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, այսինքն՝ ՄԱՐԴՈՒՆ ինչը ես համոզված կերպով գրում եմ մեծատառերով:

    
Վերջերս մտերիմներիցս մեկը մի պարզ ու հասարակ ճշմարտության վրա ուշադրությունս հրավիրեց, որը երբևէ մտքովս չէր անցել: Ասեց, որ էրեխեքը ՄԱՐԴ կոչվելու թիվ մեկ իրավունքը ունեն, քանի որ էրեխեքի համար նշանակություն չունի, թե քա՛նի միլիարդ դոլար ունես հաշվիդ վրա, ինչ թանգանոց ավտոմեքենա ես քշում, հագուկապդ քանի՞ հազար դոլարանոցա, քանի՞ կիլոյա կշռում վզիդ ոսկե շղթան, քանի՞ հազար դրամ կարաս մի գիշերվա մեջ մսխես ռեստորաններում, խաղատներում, կամ պո*նկատներում՝ իրանց գործով զբաղվող կանանց վրա... Էրեխու համար կարևորը քո անձնա, ու անկեղծորեն սիրում, ընդունում ու մերժումա քեզ՝ գնահատելով բացառապես քո անձնական որակները: Ցավոք է՛ս իմաստով քչերինա վիճակված էրեխա մնալ ամբողջ կյանքում: Փողային հաաբերությունները, վաղ թե՝ ուշ, էրեխու համար աննկատ ձևով, անկասելիորեն խուժում են նրա կյանք ու վերջնարդյունքում սարքում կասկածամիտ ու թշնամական:

    
    
Հենց է՛ս որակների ձևավորումովա ավարտվում ՄԱՐԴ հոգեբանական տեսակը, երբ միջոցի և նպատակի տեղերը փոխվում են ու մարդը դառնումա միջոցը, իսկ փողը՝ նապատակը:

    
Ընենց որ, իրա ամբողջ կյանքը էրեխա մնացած Դիոգենեսին կարելիյա հասկանալ, թե ինչի, էր օրը ցերեկով՝ վառվող ջահը ձեռին, մարդաշատ շուկայում ՄԱՐԴ ման գալիս:


    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     25.02.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4269 | 0 | 0
Facebook