Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՐՈՎՀԵՏԵՎ ԻՄ ԱՅՍ ՈՐԴԻՆ ՄԵՌԱԾ ԷՐ՝ ԿԵՆԴԱՆԱՑԱՎ, ԿՈՐԱԾ ԷՐ՝ ԵՎ ԳՏՆՎԵՑ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
16:13, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
ՈՐՈՎՀԵՏԵՎ ԻՄ ԱՅՍ ՈՐԴԻՆ ՄԵՌԱԾ ԷՐ՝ ԿԵՆԴԱՆԱՑԱՎ, ԿՈՐԱԾ ԷՐ՝ ԵՎ ԳՏՆՎԵՑ

Թե ինչ բանա կրոնը շատ սահմանումներ ու ձևակերպումներ կան: Ըստ իս ու ըստ էության ամեն մի կրոն էդ հայացքների, գաղափարների կոնկրետ համակարգա՝ գաղափարախոսությունա, որը կոչվածա սպասարկելու ու ծառայելու կոնկրետ սոցիալական խմբի շահերին: Միաժամանակ, կրոնը ունիվերսալ բանա ու միանշանակ՝ լավ ու միանշանակ՝ վատ գնահատականներ տալ կրոնին, ճիշտ բան չի՝ հելնելով վերոնշված փաստից, որ կրոնը իրանից ներկայացնումա գաղափարախոսություն, ինչից մարդկությունը երբեք չի խուսափել ու չի էլ կարա խուսափի: Իսկ ամեն մի գաղափարախոսության մեջ մի ինչ որ արժեքավոր ու օգտակար բան կա. ըլնեն դրանք՝ ռասիստական, ֆաշիստական, լիբերալ, թե՝ ազգայնական, կոսմոպոլիտական գաղափարախոսություններ: Հայտնիյա նաև, որ բոլոր մեծ կրոնները տղամարդկային - հայրիշխանական մտահղացման հետևանք են: Էդ պատճառովա որ ֆեմինիստները նաև դեմ են ցանկացած մեծ կրոնին, էդ թվու և՝ հուդայականությանը: Իրանց՝ ֆեմինսիտների համար միակ կրոնա հանդիսանում մեդիտացիան, այսինքն վերջին հաշվով՝ ուղեղի անջատման փորձը, որը հոգեբանական պրոբլեմ լուծելու համար սխալ ճանապարհա:

Բոլոր մեծ կրոններում կարևորվումա այդպիսով հոր՝ որպես տղամարդու դերը, որդեղ Հերը երբեք իրա որդուն չի մոռանում ու միշտ ներողամիտա: Պատահական չի գրված բիբլիական առակը հոր ունեցվածքը անառակաբարո մսխած որդու մասին, որին հերը ընդունում ու պատվումա մեծ սրտով ու մեծագույն ուրախությամբ՝ ասելով մյուս ավագ որդուն. «Տղա՛ս, դու միշտ ինձ հետ ես, և իմ ամբողջ ունեցածը քոնն է։ Հիմա պիտի ուրախանանք և ցնծանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց» ։

Այսպիսով, ՀԵՐԸ մեծահոգիյա ու նկատելա տալի ավագ որդուն. ՝՝Եղբայրդ մեռած էր՝՝: Ինչի՞ էր մեռած... Մեռած էր, քանի որ չէր հավատում ու չէր վստահում հորը, ասելով. «Հա՛յր, քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը ՀԻՄԱ՛ տուր ինձ»: Որդին իրա բաժինը ուզումա հենց հիմա՝ չհավատալով հոր արդարամտությանը: Վախենում էր, որ հերը մահանալուց կտակով բաժին չի հանի իրան: Առակում ուզումա ասի, որ, հերը առանց խտրականության սիրումա իրա զավակներին, ըլնի տան մեջ փոքրը, թե՝ մեծը: Հերը տեղնուտեղը ապացուցումա, որ իրա հարստությունը պատկանումա բոլոր զավակներին ու բաժանումա էրկուսի մեջ:

Կրտսեր որդին հոր իրա բաժին ունեցվածքը մսխելուց հետո հայտնվումա կատարյալ թշվառության մեջ, որդեղ շունը ձեռից ըսկի հաց չի վերցնում ու վայ տալով, փոշմանելով հետա դառնում հոր մոտ: Երբ մոլորված որդուն հեռվից հերը տեսնումա, վազելով ընդառաջա գնում նրան, փաթաթվում ու համբուրումա: Որդին հորը ասումա. «Հե՛ր, մեղանչեցի Աստծու և քո դեմ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»:

՝՝Մեղանչեցի Աստծո և քո դեմ՝՝. այսինքն հայրականությանը բնորոշ հատկանիշների՝ ողորմածության ու բարեգթության դեմ: Բայց հերը հրամայումա ծառաներին. «Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատանի՛ անցկացրեք նրա մատին և կոշիկնե՛ր տվեք նրան։ Բերե՛ք պարարտ հորթը, մորթեցե՛ք, ուտենք և ուրախանանք, որովհետև իմ այս որդին մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց»:

Հայրական կրոնները այդպիսով աստվածացնում են ոչ թե ագահությունը, նենգամտությունը, անխղճությունը, էգոիզմը, ինչը կանացի հատկանիշներ են, այլ՝ ՀԱՅՐԱԿԱՆ հատկանիշները, որի կրողը տղամարդնա ու որը միավորված հանդեսա գալիս ՀՈՐ մեջ: Ըստեղից էլ՝ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ արտահայտությունը, երբ նկատի են առնվում հորը բնորոշ պաշտամունքի արժանի լավագույն ու վեհ հատկանիշների ամբողջությունը, որը պետքա ՏԻՐապետող ըլնի մարդկանց կյանքում:

Էս տեսանկյունից Իսլամը, Քրիստոնեությունը ու Հուդայականությունը արժանի են հարգանքի ու պաշտամունքի:

Առակը ցույցա տալիս, որ ՄԱՐԴ տեսակի բնույթի վեհագույն հատկանիշների կրողը հերնա՝ միշտ ներողամիտ, միշտ՝ սիրող ու ամենակարևորը, որ որդին հասկացելա իրա հոր իրական ուժն ու մեծությունը, հատկանիշներ, ինչի կարիքն ու պակասը՝ հորից տրված օրինակով սովորելու անհրաժեշտությունը, որդին ուներ: Չէ՞ որ ինքն էլ հետո պետքա հեր դառնա իրա որդու համար:

Մեր եկեղեցականներից ես էսքան ժամանակ նման տեսակ պարզաբանում չեմ լսել, որ պարզ ու հասկանալի ձևով բացատրեյին քրիստոնեության իսկական ու արժեքավոր բնույթը: Չենք էլ լսի, քանի որ նույն վեհագույն հատկանիշների պրոպագանդան կատարվումա նաև Իսլամում, իսկ եթե ըտենցա, ապա էդ վնասակարա իրանց ՝՝հոգևոր՝՝ բիզնեսին: Հայը, ըստ իրանց, պետքա մենակ քրիստոնեություն դավանի, որի համար էլ արժանիյա հայ կոչվելու: Բոլորովին վերջերս մի վարդապետ հայտարարեց, որ հայերից նա, ով քրիստոնեություն չի դավանում ուրեմն՝ հայ չի: Սա եկեղեցական ֆաշիզմա ու ուրիշ ոչինչ: Եթ խոսքը գնումա հատկանիշների մասին, ուրեմն թդ նույն հատկանիշների փառաբանությունը կա նաև Իսլամում: Բայց էդ մասին հայը պտի մնա չտեղեկացված:

Մեր հայ հեթանոսները, երբ հավաքվում են Գառնիյում՝ Միհրի ծնունդը տոնելու համար ու փառք են տալիս Անահիտին, Աստղիկին բայց իրանց ընտանիքներում իրանց ունեցած սոցիալական դիրքով կատարյալ պատրիարխատա, մարդու ուղեղա շաղվում, քանի որ հեթանոսության ժամանակ էղելա ուղղակի ՄԱՏՐԻԱՐԽԱՏ, ինչի մասին մեր հայ հեթանոսները գաղափար անգամ չունեն: Իսկ պատրիարխատը իրանք սովորել են ամեն դեպքում ոչ հեթանոսությունից, որը իրանից որևէ տեսակ իդեոլոգիա չի ներկայացնում: Մարդ ի վերջո, չի կարա ծառայի մի քանի աստծո. Գառնիյում փառք տա Անահիտին, իսկ տանը՝ Հայր աստծուն: Իրանք պետքա վերջնականորեն կողմնորոշվեն, թե ինչի՛ն են փառք տալի: Կամ պտի անցնեն, ավելի ճիշտ՝ վերադառնան մատրիարխատի, եթե իհարկե իրանց ձեռա տալի գտնվել կնգա կաբլուկի տակ, կամ՝ թարգեն միմոսությունը ու փառք տան բացառապես ՀԵՐ աստծուն՝ հերական հատկանիշներին ու ըտենց ավելի խախանդ հոգով ապրեն:

Իսկական քրիստոնեական՝ ՀԱՅՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ուսմունքով ապրող քրիստոնյա այրերին արդեն կարելիյա հասկանալ, երբ Աստված՝ որպես մարդկանց մեջ հարաբերությունների մեծատառերով գրվող ԻԴԵԱԼ, ներկայանում ու նույնականանումա առակի մսից ու արունից կազմված հոր ներողամիտ ու բարեգութ կերպարին, ինչն էլ ցույցա տրվում իրա որդու հետ հարաբերությունների ֆոնին:

Անգամ խաչի վրայա Հիսուսը գոռում. «Հայր ինչու՞ լքեցիր ինձ», մի տեսակ վախենալով ու կասկածի տակ դնելով հոր ողորմածությունը, ուշադրությունը՝ ապրելով թերահավատություն, այսինքն՝ ՄԱՀ ԱՊՐԵՑ, այսինքն՝ հեռացավ հորից, ճիշտ ընենց, ոնց որ անառակ որդին կասկածի տակ դրեց իրա հոր արդարամտությունը ու դրանով մեռավ հոր համար: Բայց ՀԱՅՐԸ՝ նույն ինքը՝ Ներողը, Ողորմածը, իրա որդուն տանումա իրա մոտ՝ ցույց տալով, որ իրանից խաչի վրա գեթ մի պահ հեռացած որդուն նորից ընդունումա իրա մոտ՝ դեպի երկինք՝ մոլորյալ որդու առակի հոր նման նստացնելով կողքին: Անալոգիան լրիվ հասկանալիյա:

Հասկանալիյա, որ Հիսուսի ու մոլորված որդու վերադարձի մասին բիբլիական պատումները զուտ այլաբանական իրողություններ չեն: Նման առակը կյանքով հաստատված բանա ու հայրիշխանական կրոն հորինողները օդից չեն մոգոնել: Կա էն՝ ինչ կա: Կարևոր խնդիրա դրված էղել իրանց առաջ, որ պետքա էղել ցույց տրվի, որ բարոյական բարձրագույն զգացմունքների՝ արդարամտության, արդարության, ներողամտության, ողորմածության իդեալները կրումա ոչ թե կինը, այլ գլխավորապես տղամարդը՝ իրա ՀԱՅՐ կերպարի մեջ: Այլապես, կնգա հետ ովա՞ էսքան ժամանակ կարացել լեզու քթել... ՄԵԾ ՀԱՇՎՈՎ, ցանկացած տղամարդկային փաստարկ՝ տրամաբանությամբ ամրապնդված, հանդիպելա կնոջ բութ ու անգրագետ դիմադրությանը ու երբ, էլ ոչ փաստարկ ու ոչ էլ հոգեբանական ուժա մնացել՝ կնգան մի բան հասկացնելու համար, տղամարդը ստիպված անցելա մտրակին, որը զարմանալիորեն ավելի էֆֆեկտիվա էղել, քան՝ նեկայացված հազար հատ փաստարկը: Կամ էլ՝ պաչիկա արել: Իսկ որ մի տղամարդն էլ իրան ցածրացածա համարել ձեռները կեղտոտի ՝՝թույլ՝՝ ու հիստերիկ արարածի վրա ձեռ բարձրացնելու անշնորհակալ գորձով՝ հեռացելա տնից մինչև կանցնի անկայծակ ու անանձրև ամպրոպը, մինչև որ կնիկը հարուրի տակ կվազի տան մեջ խելագարի նման ու կէփվի սեփական նոպայի յուղի մեջ: Մի խոսքով՝ մինչև կանցնի վտանգը, ավելի ճիշտ շառը, քանի որ եվրոպականացման կապիկության մեջ գտնվող ֆեմինիզացիայի ճանապարհ բռնած երկրում արդեն վտանգավորա դառել կնգան ասելը. ՝՝Աշկիդ վերևը ունք կա՝՝: Չի կարելի, քանի որ եթե ոչ կնիկը, ապա հարևան կոչվածը, ով ինչպես միշտ աբիժնիկա նման դեպքերում, ձեները կլսեն, կզանգեն մենթերին ու տղամարդուն կկոշկեն՝ սարքելով կատու: Դե գնա ու վայելի կյանքը, որը հլը առջևումա էդ տեսակ ՝՝ազատագրված՝՝ կնոջ հետ: Բայց չշեղվենք:

Հետևաբար, ով հավատումա ՀՈՐԸ, հավատում ու ընդունումա հորական ԲՆՈՒՅԹԻՑ ծնված իեալներին ու հատկանիշներին: Բացի Բիբլիայից, Ղուրանում ևս՝ որպես մարդկանց մեջ հարաբերությունների ԻԴԵԱԼԻ կրող Ալլահը՝ Աստվածը, հանդիսանումա ՈՂՈՐՄԱԾ ՈՒ ԲԱՐԵԳՈՒԹ, այսինքն՝ ՆԵՐՈՂԱՄԻՏ: Ղուրանում առնվազն հազար անգամ հնչում են ՈՂՈՐՄԱԾ և ԲԱՐԵԳՈՒԹ բառերը, ավելին, համարյա ամեն մի սուրահ սկսվումա էդ բառերով, ինչը պատահականություն չի: Սրա հիմքում ընգածա իրական կյանքում հոր՝ որպես բնույթով ներողամիտ արարածի սիրտը: Ու իսկապես, առանց ներողամտության հասարակությունը կքայքայվեր: Ներողամտության հակառակը ու բացակայությունը անհաշտվողականություննա՝ թշնամանքը, ինչը ամեն մի հասարակության ու թեկուզ՝ անհատի համար ուղենշումա կործանում:

Ասելով, թե ԱՍՏՎԱԾ ՍԵՐԱ, պետքա հասկանալ՝ Հոր սիրտը լիքնա սիրով, ինչը նորից, իրական կյանքով հաստատված փաստա: Ասել թե. ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՀՈՐԸ, նշանակումա ասել. ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՍՏԾՈՒՆ իմ Իդեալների ամբողջությանը:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     24.02.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4461 | 0 | 0
Facebook