Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հատիկով դեղ վերցնելը արգելված է օրենքով

Հայ NEWS
Հեղինակ`
Հայ NEWS
11:11, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Հատիկով դեղ վերցնելը արգելված է օրենքով
     Ըստ առողջապահության փոխնախարարի, 2018 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի համաձայն՝ դեղատան աշխատակիցները իրավունք չունեն բուժմանը վերաբերող խորհուրդներ տալու: Նա իրավունք չունի նաեւ ասելու, որ բժշկի նշանակած դեղերից բացի, վատ չէր լինի նաեւ ուրիշ դեղեր գնել:
    

Այն բխում է «Դեղերի մասին» նոր օրենքի պահանջներից: Որոշումը մանրամասնորեն սահմանում է դեղատոմսերի ձևերը, դեղերի ու դեղանյութերի հաշվառումը:

Նոր կարգն ուժի մեջ է մտնելու փուլերով՝ ըստ դեղամիջոցների խմբերի: Դեղերի առաջին խումբը դեղատոմսով կդառնա մարտի 1-ից, մյուս խումբը՝ հոկտեմբերից:
    
     Մարտի մեկից հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելիս պարտադիր է լինելու բժշկի դեղատոմսը:

Ըստ Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի

«Հատիկով դեղ վերցնելը սոցիալական խնդիր է, որը արգելված էր նաեւ հին օրենքով»:

Զաքարյանը որպես խնդիր առանձնացնում է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման բաղադրիչներից մեկը, որը հենց դեղատներին է վերաբերում՝ համակարգչի պատրադիր առկայություն, աշխատողների՝ հատուկ Id քարտեր: Էլեկտրոնային համակարգի ներդրումն իհարկե դրական է

Այժմ նոր օրենքի պահանջով նոր կարգ է մշակվել, պահանջը թարմացվում է: Դեղատմոսը մի գործիք է, որը հարաբերությունների մեջ է մտնում բժշկի, դեղատան ու պացիենտի հետ»:

Քրոնիկ հիվանդներին կտրվի բազմակի օգտագործման դեղատոմս, որով քաղաքացին կարող է պոլիկլինիկայից դեղ գնել 6 անգամ: Նոր օրենքի համաձայն դեղատոմոսւմ կնշվի ոչ թե դեղի, այլ ազդող նյութի անվանումը:

Սամվել Զաքարյանը համոզված է՝ դեղերի շուկայում Ադրբեջանի և Վրաստանի հետ մրցունակ լինելու համար ԱԱՀ-ի 20 տոկոսանոց դրույքաչափը պետք է հանվի:
     Այսինքն՝ ստացվում է, որ կոռուպցիան մեծանում է. բժիշկը արդեն կարող է պայմանավորվել ներկրող ընկերության հետ, տոկոս ուզել և իրենց դեղերը վաճառել հիվանդների վրա, քանի որ էլ ոչ մեկ չի կարող խորհուրդ տալ, որ դրանք անիմաստ է խմել ու այդ նույն դեղի էժան տարբերակը կա։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5113 | 0 | 0
Facebook