Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը հրաժարական տվեց սուտ խոսելու համար

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
04:45, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը հրաժարական տվեց սուտ խոսելու համար
    

    
  • 14 фев, 2018 в 21: 31

    
Ամենաանսպասելի ու անակնկալ քայլը տեղի ունեցավ 2017 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ բոլորովին անսպասելի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեն արտաքին գործերի նախարարի պորտֆելը վստահեց Հալբե Զայլստրանին: Դեռ այն ժամանակ մամուլը բուռը քննադատություններ հնչեցրեց նրա մասին, նշվում էր նրա անփորձությունը, իսկ հետո որպես ''ձեռքբերում'' նրա արտասահմանյան ուղևորությունների մասին պատմությունները. որտեղ գերակշռում էր գեղեցիկ աղջիկների մասին զրույցները...
Եվ ահա այս անգամ նախարարը պարծեցել էր, որ հանդիպել է Պուտինին, իբր լսել է, թե ինչպես է Պուտինը Նազարբաևի և այլոց հետ պայմանավորվել մշակել ծրագիր ' նախկին Խորհրդային պետության միավորման վերաբերյալ:
Երբ պարզվեց, որ անգամ Պուտինի հետ հանդիպում տեղի չի ունեցել, խորհրդարանը պահանջեց, որ նա բացատրություն տա թե ինչու՞ է ստել:
Մարդը հասկացավ, որ իր տեղը արտաքին գործերի նախարարի տեղը չէ ու էլ բացատրություն չտվեց, դրա փոխարեն անմիջապես ՀՐԱԺԱՐԱԿԱՆ տվեց: Ավելին' որոշեց, որ ընդհանրապես առաջիկայում իրեն չի տեսնում քաղաքականության մեջ:
Ընդիմությունն էլ ավելի առաջ գնաց և հիմա պահանջում է Վարչապետ-նախագահ Ռութեի հրաժարականը:
Այսպիսով Հալբե Զայլստրան Նիդերլանդների արտաքին գերատեսչությունը ղեկավարեց 2017 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև 2018թվականի Փետրվարի 13-ը:
Սուտը' չի ներվում:)
    
    
     Լուսանկարում'.-Վարչապետ Մարկ Ռութեն եւ Հալբե Զայլլստրան ելույթից հետո, որտեղ Զիլիստրան հայտարարեց իր հրաժարականի մասին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2134 | 0 | 0
Facebook