Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեղեկատվություն Ամստերդամում՝ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի կառուցման վերաբերյալ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
04:38, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Տեղեկատվություն Ամստերդամում՝ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի կառուցման վերաբերյալ
    

    
  • 12 фев, 2018 в 23: 51

    
Ինչպես արդեն հայտնի է Ամստերդամի «Սբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը նախաձեռնել է Ամստերդամում տեղադրել Հայոց Ցեղասպանությանը նվիրված խաչքար և հուշատախտակ:
Այս առիթով Stichting Sint Grigor Narekatsi կայք էջը շարունակում է հայ հասարակությանը տեղյակ պահել հուշարձանի տեղադրման աշխատանքների ընթացքի մասին: Էջում հետևյալն ենք կարդում.

    
«Հարգելի՛ հայրենակիցներ, հանգանակության մասնակիցներ, Սբ. Գրիգոր Նարեկացի հիմնադրամի և Սուրբ Հոգի եկեղեցու ընկերներ,
Մենք ցանկանում ենք ներգրավված և հետաքրքրված բոլոր անձանց համար թարմացնել Ամստերդամում՝ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի կառուցման վերաբերյալ տեղեկությունները։
Այժմ, երբ նախագիծը պաշտոնապես ամբողջությամբ հաստատված է Ամստերդամի քաղաքապետարանի կողմից, և հարթաքանդակի պատրաստման գործընթացն ընթանում է Հայաստանում, մենք ցանկանում ենք նախագծել նաև հուշակոթողի բացման արարողությունը։ Կանենք մեզնից կախված ամեն ինչ այն ապրիլին իրականացնելու համար, սակայն դա կախված կլինի կազմակերպչական և տեխնիկական տարաբնույթ հանգամանքներից։
Անշուշտ, այստեղ կշարունակենք կիսվել ձեզ հետ հետագա ընթացքի մասին։
Քանի որ հուշակոթողի տեղադրումը եղել է տարբեր երկրներից արտագաղթած ամստերդամաբնակ հայերի մի քանի սերունդների բաղձանքը, ուստի, մենք շատ զգուշորեն ենք մոտեցել հարթաքանդակի մաս կազմող գրության ընտրությանը։ Սկզբնական նախագծում ներկայացված գրությունը համապատասխանեցվել է՝ Սուրբ Հոգի եկեղեցու ծխական համայնքի անդամների լեզվական տարբերությունները (արևելահայերեն և արևմտահայերեն) հաշվի առնելով։ Այդ հարցով մենք դիմել ենք համապատասխան փորձագետների օգնությանը, այդ թվում` Երևանի Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար դկտր․ Վահան Տեր-Ղևոնդյանին, հայագետ, Օքսֆորդի համալսարանի Արևելագիտության ինստիտուտի դկտր․ պրֆ․ Թեո վան Լինտին (երկուսն էլ Սբ․ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչության անդամներ), ինչպես նաև այդ ոլորտում Սուրբ Մայր Աթոռ Էջմիածնի մասնագետներին։
Վերջնական նախապատվությունը տրվեց գրաբար գրությանը` աշխարհի տարբեր վայրերում Հայոց Ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ հուշակոթողների օրինակով։ Տե՛ս ստորև կցված նկարը։
Մենք շարունակելու ենք ձեզ տեղյակ պահել հետագա զարգացումների մասին։
Հարգանքներով՝
Սբ․ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչություն» ։
Հ.Գ-Հիշեցնում ենք, որ դեռևս կարող եք նվիրատվություն կատարել հետևյալ հաշվեհամարին՝ NL65INGB0008113482, որպես հասցեատեր նշել Stichting Sint Grigor Narekatsi, իսկ որպես նշում՝ "Genocide monument Amsterdam".
www.narekatsi.nl
    
    
    

Beste landgenoten, donateurs, vrienden van de Stichting Sint Grigor Narekatsi en Surp Hoki Kerk,

Wij willen graag alle betrokkenen en geïnteresseerden een update geven over de stand van zaken rondom het Armeense Genocide Monument in Amsterdam:

Nu het project in zijn geheel officieel goedgekeurd is door de Gemeente Amsterdam, en de werkzaamheden aan de gevelsteen volop in gang zijn in Armenië, willen wij het moment van de onthulling van het monument plannen. Wij doen ons best om dit in april te laten zijn, maar dit hangt van meerdere organisatorische en technische vraagstukken af. Uiteraard zullen wij op deze plaats verder nieuws hierover delen.

Aangezien het plaatsen van het monument een wens is (geweest) van meerdere generaties Amsterdamse Armeniërs afkomstig uit verschillende streken, hebben wij de te plaatsen tekst op het monument zorgvuldig benaderd. De gebruikte bewoordingen in het aanvankelijk naar buiten gebrachte concept zijn aangepast met oog op de afkomst van de oprichters van de Surp Hoki Kerk, de verschillen in taalgebruik (West/Oost-Armeens) onder de leden van de huidige parochie. Hierbij is een beroep gedaan op de expertise van deskundigen. Onder anderen de directeur van het Matenadaran Instituut in Yerevan dr. Vahan Ter-Ghevondian, Professor of Armenian Studies, The Oriental Institute, University of Oxford prof. dr. Theo van Lint (beiden bestuursleden van de Stichting Sint Grigor Narekatsi) én op dit gebied gespecialiseerde deskundigen van de Moederzetel in het Heilige Etchmiadzin.

De voorkeur is gegeven aan de tekst in Grabar (Oudarmeens), dat ook in gebruik is bij andere monumenten wereldwijd, gewijd aan de Armeense Genocide. Zie bijgevoegde afbeelding.

Wij houden jullie op de hoogte over verdere ontwikkelingen.

Bestuur Stichting Sint Grigor Narekatsi
     www.narekatsi.nl

U kunt bijdragen door te doneren op rekeningnummer NL65INGB0008113482 ten name van Stichting Sint Grigor Narekatsi, met vermelding van ‘Genocide monument Amsterdam’.


    

Նվիրատվությունը կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարին՝ NL65INGB0008113482, որպես հասցեատեր նշելով Stichting Sint Grigor Narekatsi, իսկ որպես նշում՝ "Genocide monument Amsterdam".


    

You can contribute by donating on account number NL65INGB0008113482 of the Stichting Sint Grigor Narekatsi, with ‘Genocide monument Amsterdam’ as the payment reference.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2164 | 0 | 0
Facebook