Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմի ցուցադրություն Ալմելոյում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
21:24, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ.
«Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմի ցուցադրություն Ալմելոյում
    

    
  • 6 фев, 2018 в 20: 17

    
Վավերագրական ֆիլմ 350 տարի առաջ հայերեն առաջին
     Աստվածաշնչի հրատարակիչ Ոսկան Երևանցու մասին

    
    
Նիդերլանդական Ալմելո հայաշատ քաղաքում փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմի ցուցադրության պրեմիերան՝ հովանավորությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի: Ֆիլմը ներկայացրել է պրոդյուսերը՝ հայտնի հայ լրագրող և հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանը: Ցուցադրությանն աջակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) Նիդերլանդների ներկայացուցչությունը: Այն կազմակերպել էին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Հ.Մ.Հ.Մ. Ալմելոյի կազմակերպությունը:
Ցուցադրությանը ներկա են եղել և խոսք են ասել Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Ալմելոյի քաղաքապետ Արժեն Խերիտսենը: Վերջինս հատկապես նշեց փաստը, որ, հայերեն Աստվածաշունչն առաջին անգամ տպագրվել է Հոլանդիայում:
Ֆիլմը հայ մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան Ոսկան Երեւանցու (նաեւ` Ոսկան Ջուղայեցի) մասին էր: Նա 1666թ. մարտի 11-ին իր աշակերտների հետ Ամստերդամում սկսել է հայերեն Աստվածաշնչի տպագրությունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տեւել է երկու տարուց ավելի:
Ամստերդամում հայերեն Աստվածաշունչը լույս է տեսել մոտ 5000 օրինակ տպաքանակով:
Հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրության 350-ամյակը ընդգրկվել է հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017-ի օրացույցի մեջ:
«Ոսկան Երևանցի» վավերագրակաան ֆիլմը ցուցադրվելու է Եվրոպայի հայաշատ համայնքներում:
(Սեփ.լրատվ)
Լուսանկարները` Հակոբ Մուրադյանի (Նիդ.օրագիր) , Armeens Apostolische Kerk Almelo և Nver Mnatsakanyan կայք էջերից
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3142 | 0 | 0
Facebook