Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Նիստեր առանց կանոնների, թե սթափեցնել փորձող կանայք...

13:53, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
Նիստեր առանց կանոնների, թե սթափեցնել փորձող կանայք...
     Այսքան օր անց ես որոշեցի վերջապես վերլուծել այն ինչ կատարվեց 2800 տարեկան դարձած քաղաքամայր Երևանի միակ և անկրկնելի ավագանու նիստի ժամանակ: Խոսքը «Երկիր Ծիրանի» կուսակցության «կազմակերպած» և Հանրապետական կուսակցության անդամների անմիջական մասնակցությամբ հետաքրքիր, բայց անոմալ միջոցառման մասին է: Արմ Քոմեդիի հաղորդավարներն ավելի գեղեցիկ բնորոշում տվեցին՝ «Նիստեր առանց կանոնների»
     Եթե ծանոթ չեք թեմային ես կփորձեմ որոշ չափով ձեզ իրազեկ պահել:
     «Երկիր ծիրանի» կուսակցության երեք կին անդամները, Նուբարաշենից բերելով տեղի կոյուղաջրերը, որոնք ի դեպ խնամքով տարայի մեջ էին լցված, իրենց պարզաբանելով, որոշել էին դրանցով սթափեցնել քաղաքապետին: «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ կանայք բաժանեցին դիմակներ նիստի ժամանակ, որովհետև գարշահոտին դիմանալ չէր լինի, իսկ նույն կուսակցության անդամը՝Մարինա Խաչատրյանը, վերցնելով կոյուղաջրով լի տարրան, գնաց դեպի քաղաքապետը: Նիստի մասնակիցները տեսնելով, որ անհայտ ծագման հեղուկով մոտենում են քաղաքապետին, փորձեցին կանգնեցնել նրան, սակայն ամբողջ կոյուղաջուրը թափվեց գետնին և ինչպես նշում էին կրկին Արմ քոմեդիի հաղորդավարները՝ դժողքի հոտը տարածվեց դահլիճով մեկ: Սկսվեց խառնաշփոթ: Մեջտեղում կանգնած էր քաղաքապետին սթափեցնել փորձող կինը՝Մ. Խաչատրյանը, ով Սեյրան Սարոյանի մեկնաբանությամբ «Զարուհուց բեթար է, լրիվ Ռեմբոն էր», իսկ նրա շուրջ նիստի մասնակիցներն էին, ովքեր փորձում էին դուրս հանել կնոջն այնտեղից: Ամեն մեկը փորձում էր իր չափով. մեկը պատասխան ապտակ տալով, մյուսը մազերը քաշելով, մյուսը հրմշտելով, իսկ վերջինը, ում հաջողվեց «շաղգամը տեղից հանել», կնոջը բռնի ուժով տարավ դուրս: Ոչ, ես թեմայից չեմ շեղվել հարգելիներս, սա հենց այն է ինչի մասին ես զգուշացրեցի՝ նիստ առանց կանոնների:
     Իհարկե «Երկիր ծիրանին» իր մեղավորությունը երևի թե չնդունի, բայց համենայն դեպս պետք չէր այդ քայլին գնալ, նորմալ չէր և անգամ հարիր չէր: Չնայած «Երկիր ծիրանին» է, ինչ իմանաս: Չէր կարելի նաև կնոջ վրա ձեռք բարձրացնել: Սխալ էր էդպիսի պահվածքը:
     Մի խոսքով, այդ հարցին լուծում կտրվի թե ոչ, դա հայտնի չէ, սակայն վերոնշյալ կուսակցության անդամների, ովքեր այս ամենի առաջին տողը գրողն էին, տվյալները ջնջել են yerevan.am կայքից, ի տարբերություն մնացածի, նրանց կենսագրությունը բացակայում է:
     Այսպիսի առիթների համար, դեռ տարիներ առաջ հայտնի երգիչ Արամեն, գլուխը կորցրած բարձրաձայնել է. «Ինչ է կատարվում, ես չեմ հասկանում»:
     Այս հարցի շուրջ կարելի է երկար զրուցել, բայց պետք չի...
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
2524 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ