Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը

11:32, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը

2018թ. փետրվարի 19-ին` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Կապանի N13 դպրոցի Vա դասարանում անցկացվեց դաս-ցերեկույթ:
     Դաս-ցերեկույթը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Անահիտ Արզումանյանը:
     Աշակերտները ներկայացրեցին Հովհ. Թումանյանի կենսագրությունը, նրա ստեղծագործական ուղու մասին ուշագրավ դրվագներ, հանդես եկան գեղեցիկ բանաստեղծություններով, քառյակներով, ներկայացրեցին հատվածներ նրա պոեմներից, ինչպես նաև հնչեցրին նրա հայտնի ասույթները:
     Ցերեկույթի ընթացքում սովորողների կողմից ներկայացվեցին թումանյանական թեմաներով «Ամպի տակից ջուր է գալիս…» , «Ախ ինչ լավ է սարի վրա…» երաժշտական ստեղծագործությունները:
     Բեմադրվեց «Շունն ու կատուն» բալլադը: Աշակերտները Թումանյանին ճանաչեցին իբրև մանկագրի, քաղաքական գործչի, հոգատար ու սրտացավ հոր: Դասն ավարտվեց թումանյանական խոհերով, իմաստուն մտքերով ու խորհուրդ – խրատներով:
     Թումանյանի մասին գրված ցանկացած բան միշտ էլ քիչ կթվա նրա կատարած գործին ի պատասխան շնորհակալություն հայտնելու համար: Մի թևավոր խոսք կա, - «Յուրաքանչյուր հայ Հ. Թումանյանի կենսագրությունը իր սեփականից լավ պետք է իմանա»:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3513 | 0 | 0
Facebook