Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը նշեց Գիրք նվիրելու տոնը

Վանաձորի 11 ավագ դպրոց
Մամուլի խոսնակ`
Վանաձորի 11 ավագ դպրոց
11:28, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը նշեց Գիրք նվիրելու տոնը

Այսօր՝փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու տոնը: Գիրք նվիրելու օրը ընտրվել է՝պայմանավորված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ՝տոնը վերականգնվել է դեռևս 2008-ից:

Այսօրը անակնկալներով լի էր նաևՎանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը, որտեղ առանձնահատուկ կերպով էին նշում այս գեղեցիկ տոնը:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Անահիտ Իսկանդարյանը, Լուսինե Թադևոսյանը կազմակերպել էին յուրատեսակ ֆլեշմոբ, որի ընթացքում աշակերտները շրջում էին միջանցքներում և արտասանում որևէ ստեղծագործություն, իսկ հեղինակին գուշակող աշակերտը գիրք և շնորհակալական բացիկ էր ստանում, որում նշված էին գուշակած ստեղծագործության հեղինակը և ստեղծագործությունը:

Դպրոցն ամբողջությամբ ձևավորված էր գրքի խորհուրդը կարևորող հետաքրքիր պաստառներով, բացիկներով:

Հասկանալով գրքի տոնի խորհուրդը՝մեզանից յուրաքանչյուրը կարող է անակնկալ մատուցել իր սիրելի կամ հարազատ մարդուն՝գրքերն վիրելով:


    
Աղբյուրը` vanadzor11.wordpress.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2851 | 0 | 0
Facebook