Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանում սեպտեմբերից չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կգործի. ԿԳ նախարար

14:25, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Հայաստանում սեպտեմբերից չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կգործի. ԿԳ նախարար

2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց է գործելու։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, դպրոցը հատուկ ծրագրով է իրականացվում, եւ չինական կողմը 11 մլն դոլարի ներդրում է կատարել:

«Դպրոցը 15 հազար քմ տարածքի վրա է գործելու ու համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափորոշիչներին: Շինարարությունը սեպտեմբերին կավարտվի», -ասաց նախարարը՝ հավելելով. «Սովորական հայկական դպրոց է լինելու, որտեղ չինարենի ուսուցումը կսկսենք 5-րդ դասարանից: Չինական կողմը, բացի այդ օգնությունից, առաջիկա 4-5 տարիների համար կտրամադրի չինարենի ուսուցիչներ, որոնք կգան կաշխատեն այստեղ, մինչեւ մենք մեր չինարենի ուսուցիչների սերունդն ունենանք», -ընդգծեց Լեւոն Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ արդեն Հայաստանում հաջողությամբ աշխատում է Կոնֆուցիոսի կենտրոնը:

Slaq.am - Լրատվական

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3458 | 0 | 0
Facebook